Այսպիսի նորությունն անգամ մեկնաբանելն է սարսափելի, սակայն ագրեսիա պարունակող խոսքերին ու սպառնալիքներին չանդրադառնալը եւս սխալ է: Ինչպես նշում է «КП»-ն՝ Եգորը պետք է համերգով հանդես գա Մախաչկալայում սեպտեմբերի 9-ին, սակայն համացանցն արդեն իսկ ողողված է սպառնալիքներով ու այնտեղ չժամանելու հորդորներով:
Օգտատերերից մեկը պարզապես խորհուրդ է տվել նրան չգնալ Մախաչկալա, իսկ մյուսներն ավելի հեռուն են գնացել ու սպառնացել, որ եթե Կրիդն այնտեղ ելույթ ունենա, ապա ողջ ու առողջ հետ չի վերադառնա: Որոշները, ովքեր բավական կտրուկ վերաբերմունք ունեն երգչի հանդեպ, նույնիսկ սպառնացել են նրան բռնաբարել: Համացանցում մեծ թափով տարածվել են պաստառներ այն հորդորով, որ երիտասարդները թույլ չտան իրենց քույրերին ու սիրելիներին ներկա գտնվել այդ համերգին: 
«Ընկեր, քեզնից ավելի տարիքավորները ասում են, որ չգաս: Մի՞թե փողն ու հանրաճանաչությունն ավելի կարեւոր են քեզ համար: Որտե՞ղ է պատիվդ: Քեզ այստեղ ուրախ չեն տեսնել»:
«Ես տեղյակ եմ, որ նրա վրա հարձակում է պլանավորվում: Թող նույնիսկ չհամարձակվի գալ մեզ մոտ, նա այստեղ պետք չէ»:
«Մի՛ այցելիր Մախաչկալա, դա կարող է վտանգավոր լինել առողջությանդ համար»:
«Չեղյա՛լ համարիր համերգդ, այլապես դու կարող ես կորցնել անմեղությունդ», - այսպիսի մեկնաբանությունները ողողում են երգչի միկրոբլոգը:
Կրիդի նկատմամաբ այսպիսի ծայրահեղ բացասական վերաբերմունքի պատճառը ММА ըմբիշ Հաբիբ Նուրմուհամեդովի հայտարարությունն է, որում ասվում է, որ դագեստանցիները չպետք է երկիր թողնեն ռեփերների:
Եգոր Կրիդը չի արհամարհել այդ մեկնաբանություններն ու նույնիսկ պատասխան հրապարակում է արել: Չնայած այդ սպառնալիքներին, նա չի պատրաստվում փոփոխություններ կատարել ու ամենայն հավանականությամբ նրա համերգը կկայանա, հատկապես, որ համերգի տոմսերն արդեն վաղուց սպառված են:
«Միկրոբլոգս ջնջելու մտքեր եմ սկսել ունենալ: Գոնե չեմ տեսնի այդ հիմարների խմբի մեկնաբանությունները ու անպետք ինֆորմացիան: Ինձ ձեր խորհուրդները պետք չեն: Ինչպես ապրեմ, ինչ տեսք ունենամ, ինչ երաժշտություն ստեղծեմ, ինչպես երգեմ կարող եմ միայն ես որոշել: Ամենայն հավանականությամբ ես ձեր կատարյալ աչքերին դեռ երկար կերեւամ՝ իմ բացարձակ անկատար տեսքով: Ավելի լավ է միանգամից ինձ մի հետեւեք ու մուտք մի գործեք իմ էջ», - բարկացած գրել է երգիչը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:20, 23 սեպտեմբերի
Տեխնոլոգիական միլիոնատերերը Ուրուգվայում կառուցում են ապագայի քաղաք. ԱԲ, նեոգոթական ճարտարապետություն և մեկ միլիարդ դոլար նոր ուտոպիայի համար15:41, 23 սեպտեմբերի
Լեգենդի վերադարձը. Ռոմանտիկա, «դրայվ» և սիրո խոստովանություններ. Գարուի համերգը՝ Երևանում15:17, 23 սեպտեմբերի
«Հիանալի», «տհաճ» և «համարձակ». Թոմ Քրուզի նոր ֆիլմի առաջին ակնարկները բաժանել են քննադատներին14:38, 23 սեպտեմբերի
Դոլֆ Լունդգրենը խոստովանել է, որ քաղցկեղի բուժման ընթացքում մտածել է ինքնասպանության մասին14:19, 23 սեպտեմբերի
Իրինա Շեյքը Արինա Սաբալենկային Միլանում պոդիումում ելույթների վարպետության դաս է տվել13:16, 23 սեպտեմբերի
Աստղերը գրավել են Միլանը. Քարդի Բին, Ջենիֆեր Լոպեսը և Ալիշա Քիզը դուրս են եկել պոդիում Vogue World-ի ժամանակ12:31, 23 սեպտեմբերի
Քրիստինա Ագիլերան կրքոտ շոու է ցուցադրել զբոսանավի վրա. նրա փեսացուն պտտեցնում էր նրան Պորտոֆինոյում12:13, 23 սեպտեմբերի
«Մենք հոտ ենք հանում. դա բնական է». Բենի Բլանկոն ցնցել է ընտանեկան կյանքի մասին բացահայտումներով11:32, 23 սեպտեմբերի
Քեյթ Միդլթոնը քայլել է կարմիր գորգի վրայով՝ կրելով թագուհի մոր վզնոցը և արքայադուստր Դիանայի ականջօղերը11:18, 23 սեպտեմբերի
Մոնիկա Բելուչի. «Կամ ծերանում ես և ընդունում այն արժանապատվորեն, կամ մահանում ես»10:51, 23 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն10:49, 23 սեպտեմբերի
«Երիտասարդ կին օգնականը» և վերահսկողության կորուստ. Ինչու է Ստաս Միխայլովը բաժանվել կնոջից