Եգոր Կրիդը ելույթ կունենա Երեւանում

15:05   9 սեպտեմբերի, 2018

Եգոր Կրիդի երկրպագուներին անակնկալ է սպասվում. երգիչը համերգային ծրագրով կներկայանա մայրաքաղաքում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 14-ին: Տոմսերն արժեն 5000-ից 50000 դրամ:

Ի դեպ, փոփ երգիչն ու ռեփերը չեղարկել է սպասվող համերգը Դաղստանում՝ «անհանգիստ իրավիճակի» պատճառով: Այդ մասին արտիստը հայտնել է իր Instagram-յան էջում:

«Հաշվի առնելով այն, որ իրադրությունը խաղաղ չէ, մենք չենք ուզում ռիսկի ենթարկել այն մարդկանց, ովքեր պետք է ներկա գտնվեն համերգին: Շատ ենք ցավում այս իրադրության համար ու հույս ունենք, որ շուտով Black Star-ի մասնակիցներին կհաջողվի ելույթ ունենալ Դաղստանում», — հայտարարել է երգիչը:

Սեպտեմբերի սկզբին երգչին սպառնալիքններ էին ուղղում, որ եթե նա չչեղարկի սպասվող համերգը, ապա ողջ ու առողջ չի հեռանա Դաղստանից:



© NEWS.am STYLE