Լիա Զախարյանն ուլտրակարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը

12:26   21 սեպտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը միկրոբլոգի իր էջում հաճախ է ներկայացնում նոր, գրավիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, աշխատանքային եւ առօրյա տեսանյութեր:

Այս անգամ դերասանուհին նույնպես ուրախացրել է միկրոբլոգի իր էջի երկրպագու-հետեւորդներին՝ ներկայանալով վառ լուքով: Լիա Զախարյանն իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է շատ կարճ, դեղին գույնի զգեստով: Նրա կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները: Հմայիչ լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին որեւէ մեկնաբանություն չի թողել:

Ավելի վաղ դերասանուհի Լիա Զախարյանը, որն այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Էլենի օրագիրը» սերիալի եւ Outdance պարային սիթքոմի իր կերպարներով, նոր ֆոտոշարք էր իրականացրել, որն առաջինը տրամադրել էր NEWS.am STYLE-ին:

«Յուրաքանչյուր ֆոտոշարք տարբերվում է իր ոճով, բնականաբար ներկայացնում է նաեւ տարբեր հոգեվիճակ: Այսինքն՝ փորձում եմ ցույց տալ, թե կերպարս ինչպիսին կարող է լինել՝ կանացի, սպորտային, դասական, գործնական, դպրոցական, ուսանող, ուժեղ…», - NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր Լիան:

 

 



© NEWS.am STYLE