Անի Լորակին դավաճանած թուրք ամուսինը հրապարակային դիմել է նրան

13:21   27 սեպտեմբերի, 2018

Այսօր հայտնի երգչուհի Անի Լորակի ծննդյան օրն է: Նա դարձավ 40 տարեկան: Երգչուհուն առաջիններից մեկը շնորհավորել է նրա թուրք ամուսինը՝ Մուրատը: Նա իր Instagram-ում ուկրաինացի երգչուհու լուսանկարն է հրապարակել, որին կից անգլերեն լեզվով շնորհավորանք է հղել նրան: Նա գրել է. «Կինը, ով իմ կյանքի ամենալավ նվերն է արել ինձ համար՝ Սոնիկին՝ իմ անսահման սիրուն: Կարոլինան դիվա է: Շնորհավոր տարեդարձդ, իմ անսահման սեր: Քեզ ամենալավն եմ ցանկանում՝ առողջություն, երջանկություն, հաջողություն, հարմոնիա, որպեսզի քեզ պահպանի Աստված: Ծնունդդ շնորհավոր: Դու միակն ես: Չնայած միասին կլինենք, թե ոչ, դու միակն ես», - գրել է Մուրատը:

Ամուսինները չնայած իրենց ոչ այնքան լավ հարաբերություններին նրանք միասին դստերն ուղեկցել են առաջին դասարան:

«Աստված օրհնի իմ աղջիկներին, ինչ հրաշալի օր է այսօր: 7 տարի է անցել, ու իմ անսահման սերն արդեն դպրոցական է», – անգլերեն լեզվով մակագրել է լուսանկարը Մուրադը, որում պատկերված է ընտանիքը: Երկրպագու-օգտատերերը շտապել են ենթադրություններ անել, որ երգչուհին հանուն այս կարեւոր իրադարձության ուժ է գտել մոռանալ վիրավորանքը:

Հիշեցնենք, որ ուկրաինացի երգչուհու եւ նրա ամուսնու՝ թուրք բիզնեսմեն Մուրադ Նալչաջիօգլու հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ Մուրատին բռնացրին հայտնի ուկրաինուհու ու խնջույքների սիրահարի հետ դավաճանության ժամանակ:

Անի Լորակի ամունուն նկարահանել էին կիեւյան կարաոկե-ակումբներից մեկում, որտեղ նրան նկատել էին Յանա Բելյաիվայի հետ, որոնք լքել էին ակումբն ու ուղեւորվել էին տուն: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ թուրք բիզնեսմենը տուն էր վարձել աղջկա համար, որին, ինչպես երեւում է հենց Լորակի հաշվին էր ապահովել ամեն ինչով, քանի որ նրա ողջ բիզնմեսը երգչուհու ունեցվածքի վրա է հիմնված: 



© NEWS.am STYLE