Ժան-Կլոդ Վան Դամը՝ Շառլ Ազնավուրի մասին

22:06   1 հոկտեմբերի, 2018

Այսօր 94 տարեկան հասակում մահացել է աշխարհում Հայաստանի խորհրդանիշը՝ ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ամբողջ աշխարհում ինչպես հայերը, այնպես էլ համաշխարհային աստղերը արտահայտում են իրենց սրտի կսկիծը:

Ֆրանսահայ շանսոնյեի հետ Instagram-ում համատեղ արխիվային լուսանկար է հրապարակել Ժան-Կլոդ Վան Դամը: Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Երկիր մոլորակի վրա անցկացրածս մինչեւ վերջին օրը կկարոտեմ քեզ: Քո երգերը հավերժական են: Իմ մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի ու սիրելիների հետ են»:



Ավելի վաղ Ձեր ուշադրությանն էինք ներկայացրել Շառլ Ազնավուրի հայտնի մտքերից մի քանիսը.

«Երբեք ոչինչ չեմ ունեցել, անգամ իմ տարիներն իմը չեն…»:

«Նույնիսկ, երբ մտածում ենք՝ սպասելիքներ չունենեք, մենք միեւնույն է սպասում ենք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին»:

«Կյանքում պետք է ազատվել ցանկացած խառնաշփոթից»:

«Իմ սիրած երգիչը ես եմ»:

«Մյուզիքլը ժանր է նրանց համար, ովքեր չեն կարողանում երգել»:



© NEWS.am STYLE