Այսօր 94 տարեկան հասակում մահացել է աշխարհում Հայաստանի խորհրդանիշը՝ ֆրանսիահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Համացանցն ու հայությունը չեն կարողանում հավատալ լեգենդար երաժիշտի մահվան լուրին, որովհետեւ Ազնավուրը հավերժ է՝ իր երգերով, իր կատարած հայանապաստ գործունեությամբ եւ իր լուսավոր էությամբ:
NEWS.am STYLE-ի այս անդրադարձը այն հռչակավոր հայի մասին է, որով ճանաչում են Հայաստանը: Ազնավուրն իր հայտնիության միջոցով աշխարհին է ներկայացրել եւ համոզված ենք՝ շարունակելու է ներկայացնել Հայաստանը, մեր մշակույթն ու Հայոց ցեղասպանության փաստը: Նրա աշխարհահռչակ հիթերն են Isabelle, She, La Boheme, Une Vie D'Amour, որը զուգերգ է հայտնի երգչուհի Միրեյ Մատյոյի հետ:

Ազնավուրը նաեւ հայտնի է մի շարք ֆիլմերից` «Կրակեք դաշնակահարի վրա», «Արարատ», «Արկածներ որոնողները», «Գլուխը պատին» եւ այլն:
Չնայած իր հռչակին` երաժիշտը շարունակում էր մնալ նույն համեստ եւ հասարակ հայը, որով հպարտանում են իր բոլոր հայրենակիցները եւ որի պատվին կոչել են Երեւանի հրապարակներից մեկը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շառլ Ազնավուրի հայտնի մտքերից մի քանիսը.
«Երբեք ոչինչ չեմ ունեցել, անգամ իմ տարիներն իմը չեն…»:

«Նույնիսկ, երբ մտածում ենք՝ սպասելիքներ չունենեք, մենք միեւնույն է սպասում ենք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին»:
«Կյանքում պետք է ազատվել ցանկացած խառնաշփոթից»:
«Իմ սիրած երգիչը ես եմ»:
«Մյուզիքլը ժանր է նրանց համար, ովքեր չեն կարողանում երգել»:
«Այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար, կարեւոր է նաեւ մեզ համար»:
«Շանսոնի հանդեպ իմ սերն աճել է մյուս բոլոր սերերից»:
«Ես ինձ, իհարկե, հայ եմ զգում, քանի որ մեծացել եմ հայ ընտանիքում, սակայն իմ առաջին բառերը ֆրանսերեն են հնչել»:
«Գալիս է մի տարիք, երբ ցանկանում ես բնություն տեսնել մեծ քաղաքի փոխարեն: Փարիզյան քանդակները հիասքանչ են, բայց այստեղի բնությունն այդքան էլ հիացնող չէ»:
«Ապրիր այսօր. ի՞նչ իմանաս՝ վաղն ինչ կլինի…»:
«Մենք ժպիտով բաց ենք թողնում մեր մանկությունը` չգիտակցելով, որ երիտասարդությունն էլ է արագ անցնում: Չես էլ հասցնում հասկանալ, թե երբ եւ ինչպես…»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային