Երեկ՝ մայիսի 22-ին, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակին, նրա մեղեդային ու գեղեցիկ երգերից եւս մեկը հնչեց հայերենով։ Կինոմոսկվայում կայացավ Ton Nom երգի հայերեն տարբերակի պրեմիերան, որը նոր գործիքավորմամբ, նոր մոտեցմամբ ու տեսահոլովակով ներկայացրին Միքայել Սարգսյանն ու Լիլան։ Ամուսնական զույգը վաղուց էր ցանկանում անդրադառնալ Ազնավուրի այս ստեղծագործությանը․ զույգն իր մեկնաբանությամբ տարիներ առաջ ներկայացրել էր նաեւ ֆրանսահայ երգչի La Mamma երգը: Այս անգամ թարգմանության համար երգիչ-ամուսինները դիմել էին լրագրող, հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանին։

Լրագրողը ժամանակին մի քանի հարցազրույց է հասցրել ունենալ աշխարհահռչակ արտիստի հետ․ Ազնավուրին լավագույնս ճանաչելն օգնել է Արտակին հասկանալ՝ ինչ նորամուծությունների կողմ կլիներ ինքը՝ Ազնավուրը, թեեւ նրա ստեղծագործությունը հայերեն թարգմանելը հայտնի մեկնաբանը «լուրջ փորձություն» է համարում։ Արտակի խոսքով՝ գաղափարի ծնվելուց ի վեր երգի հայերեն տարբերակի վրա աշխատել են երկու տարի։ Նա ընդգծում է՝ թե Միքայելը, թե Լիլան, մեծ բծախնդրությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվել գործին․ «Իրենք չեն խնդրել գտնել պարզ, թեթեւ բառեր, որպեսզի հեշտ երգեն․ այնտեղ կան այնպիսի բառեր, որ ես սարսափով էի մտածում, թե ինչպես էին հաղթահարելու դրանք երգելը, բայց ի պատիվ իրենց՝ հրաշալի են կատարել։ Իմ գնահատմամբ՝ ստացվել է մի գործ, որն արժանի է Ազնավուրի ստեղծագործական ժառանգությանը»։
Երգի մեջ կա նաեւ ռեփի հատված․ Արտակն է խորհուրդ տվել այն կիրառել՝ վերհիշելով, որ Ազնավուրն ինքն էլ շատ էր սիրում այդ ժանրը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Այնքան համոզիչ էր ասում, որ ինքն ապրելու է 120 տարի եւ երգելու է 100 տարի, որ նրա մահից ավելի քան 6 տարի է անցել, բայց դեռ ինքս չեմ հավատում, որ նա չկա, եւ որ այս կյանքում նրան այլես չենք հանդիպելու։ Իրոք, ինչպե՞ս կարելի է մահացած համարել մեկին, ով ունի այնքան անտիպ չափածո ստեղծագործություններ, այնքան չերգված երգեր, որոնք կբավականացնեին մեկ լավ արվեստագետի 100 տարվա կարիերայի համար։ Ինչպե՞ս կարող ենք մահացած համարել մեկին, ում երգերն իրենց զգացմունքայնությամբ, համարձակությամբ, իրենց ժամանակակից լինելով շարունակում են ցնցել բոլորիս՝ աշխարհի բոլոր անկյուններում։ Ազնավուրը, չնայած ֆրանսիացի պոետ է, ֆրանսիացի արտիստ, ֆրանսիական մշակույթի հսկա, հայերս միշտ հայացրել ենք նրան՝ ու այնքան, որ, նույնիսկ, թվացել է, թե նա հենց հայերեն էլ երգում է, բայց իրականում շատ հաճախ Ազնավուրի տեքստերն անծանոթ են եղել շատերին, որովհետեւ բոլորս չէ, որ խոսում ենք ֆրանսերեն։ Նրա մահից հետո ստացվել է այնպես, որ Հայաստանում շատ լավ սկսել են հայացնել նրա ստեղծագործական ժառանգությունը։ Ազնավուրն այսօր էլ՝ 101 տարեկանում, երգում է հայերեն, երգում է շատ տաղանդավոր երգիչների շուրթերով»,-վստահ է Արտակը։
Երգի ընտրությունից պատմեցին Լիլան ու Միքայելը։ Լիլայի խոսքով՝ այս երգն իրենց խորհուրդ է տվել գործիքավորող Թաթոս Հակոբյանը։
«Մտածում էինք՝ ինչ գործ վերցնել ու կանգ առանք այս երգի վրա։ Նպատակ էինք դրել վերցնել այնպիսի ստեղծագործություն, որը քիչ է լսված, եւ կարծում ենք, որ այս տարբերակը նոր շունչ կտա երգին»։
Միքայելը հավելում է՝ Արտակ Հերիքյանը «փառահեղ» է կատարել թարգմանության իր աշխատանքը։ «Արտակի հետ շատ երկար ճանապարհ ենք անցել, անընդհատ շփվում էինք ամեն բառի, ամեն վանկի վերաբերյալ, եւ վերջնական տարբերակը մեզ շատ է դուր եկել»։
Զույգը նշում է՝ երգը շատերի մոտ տարբեր զգացողություններ կարող է առաջացնել, իրենք, սակայն, երգել են միմյանց մասին մտածելով։
Շառլ Ազնավուրը Ton Nom երգը կատարել է Լայզա Մինելիի հետ։ Երգն ունի ավելի քան 50 տարվա պատմություն։
Երգի հայերեն տարբերակի գործիքավորումը կատարել է Թաթոս Հակոբյանը, օպերատոր՝ Վազգեն Մարտիրոսյան։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 11 նոյեմբերի
Ոսկի պարունակող 2 հազար դոլարանոց քսուք․ The Times-ն առանձնացրել է մաշկը խոնավեցնող լավագույն լյուքս դասի միջոցները22:19, 11 նոյեմբերի
«Տղամարդիկ ամեն ինչի պատրաստ են՝ հանուն սանտիմետրերի». BBC-ի վավերագրական ֆիլմը բացահայտել է առնանդամի մեծացման ինդուստրիայի հակառակ կողմը21:21, 11 նոյեմբերի
«Ուզում եմ ջենթլմեն լինել». Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ չի կարողանում պատրաստել և մեքենա վարել20:35, 11 նոյեմբերի
Հինգ տարվա գաղտնի սեր և հարսանիք վրացի օպերային երգչի հետ. Լիխտենշտայնի արքայադուստրն ամուսնացել է19:17, 11 նոյեմբերի
Տղամարդու լիբիդոն կարող է միլիարդներ արժենալ. ինչու է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը վերածվել համաշխարհային խնդրի18:21, 11 նոյեմբերի
«Ձեր կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի». Նազենի Հովհաննիսյան18:20, 11 նոյեմբերի
Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է հատուկ մրցանակ17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով