Անի Լորակը սկսել է ապահարզանի գործընթացը

17:35   6 հոկտեմբերի, 2018

40-ամյա ուկրաինացի երգչուհի Անի Լորակը բաժանվում է իրեն դավաճանած թուրք ամուսնուց՝ գործարար Մուրադ Նալչաջիօգլուց։ Այս մասին տեղեկանում ենք «Ինֆոտաբ» կայքից, որոնք հղում են կատարել կիեւյան աղբյուրներին։

Երեկ կիեւյան նոտարական գրասենյակ նամակ է ստացվել Անի Լորակի անունից, որում նա  ուշադրություն է հրավիրել Կիեւում գտնվող անշարժ գույքի ցանկ է ներկայացրել եւ տեղեկացրել է նոտարին այդ անշարժ գույքի հետ ոչ մի գործողություն չկատարել, քանզի նա արդեն սկսել է ապահարզանի գործընթաց, - գրում է լրատվականը։

Ամենայն հավանականությամբ երգչուհին այդպես էլ չկարողացավ ներել իրեն դավաճանած ամուսնուն։

Նշենք, որ ուկրաինացի երգչուհու եւ նրա ամուսնու՝ թուրք բիզնեսմեն Մուրադ Նալչաջիօգլու հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ Մուրատին բռնացրին հայտնի ուկրաինուհու ու խնջույքների սիրահարի հետ դավաճանության ժամանակ:

Անի Լորակի ամունուն նկարահանել էին կիեւյան կարաոկե-ակումբներից մեկում, որտեղ նրան նկատել էին Յանա Բելյաիվայի հետ, որոնք լքել էին ակումբն ու ուղեւորվել էին տուն: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ թուրք բիզնեսմենը տուն էր վարձել աղջկա համար, որին, ինչպես երեւում է հենց Լորակի հաշվին էր ապահովել ամեն ինչով, քանի որ նրա ողջ բիզնմեսը երգչուհու ունեցվածքի վրա է հիմնված: 

Հիշեցնենք, որ Անի Լորակն ու Մուրադ Նալչաջիօգլուն ամուսնացել են 2009թ․-ին։ Զույգն իրենց ամուսնությունը գրանցել են Կիեւում, որից հետո շքեղ միջոցառում են կազմակերպել Թուրքիայում։ 2011թ․-ին ծնվել է նրանց դուստրը՝ Սոֆիան։



© NEWS.am STYLE