Կարեն Ասլանյանը ներկայացրել է իր «Հասել եմ» երգի տեսահոլովակը

10:31   8 հոկտեմբերի, 2018

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, դերասան Կարեն Ասլանյանը նշում է ծննդյան 25-ամյակը: Սերիալային դերասանը ծննդյան նախօրեին ինքն իրեն արդեն անակնկալ է մատուցել՝ ներկայացնելով  Րաֆֆի Ալթունյանի եւ Արման Անտոնյանի հեղինակած «Հասել եմ/Երբ դու կաս» երգի տեսահոլովակը:

Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, օպերատորը՝ Հակոբ Հարությունյանը, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Իլոնա Ռուշը:

Դերասանն, ինչպես միշտ, ներկայացել է փեսացուի կերպարում:)

Այս շրջանում Կարենը նկարահանվում է «Այրված անուրջներ» հեռուստսերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Լեւոնին: Բոլորովին վերջերս դերասանը լուսանկարվել է նաեւ NEWS.am STYLE-ի համար:



© NEWS.am STYLE