«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ցավում եմ, որ ինչ-ինչ պատճառներով հայ հեռուստադիտողը դիտում է թուրքական սերիալներ». Կարեն Ասլանյանը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

13:05, 25 հունիսի

Հայկական հեռուստասերիալների ամենացանկալի փեսացուներից մեկին՝ Կարեն Ասլանյանին, շուտով երկրպագուները կտեսնեն նոր՝ «Այրված անուրջներ» հեռուստասերիալում, որտեղ նա կրկին մարմնավորում է գլխավոր հերոսին: Վերջինի դժվարությունները, սակայն, սկսվում են հենց առաջին սերիայից: Հեռուստասերիալը «Շանթ Պրեմիում»-ի եթերում կլինի հուլիսի 2-ից, իսկ երկրպագուներն արդեն ակտիվ քննարկում են Կարենի մարմնավորած հերոսին, նրա եւ խաղընկերուհու՝ Մարիամ Ալեքսանյանի հարաբերություններն ու անոնսում հայտնված մյուս տեսարանները:

Մինչ հեռուստասերիալի մեկնարկը, NEWS.am STYLE-ը Կարենի հետ ֆոտոշարք է իրականացրել ու զրուցել նոր կերպարի, Մարիամի հետ աշխատելու, հայկական ֆիլմերում բաց տեսարանների, մեր հեռուստասերիալների թերի կողմերի եւ շատ այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

Կարեն, շուտով քեզ տեսնելու ենք նոր հեռուստասերիալում՝ կրկին գլխավոր դերով: Ինչպե՞ս եղավ «Այրված անուրջներ»-ում նկարահանվելու առաջարկն ու ինչպիսի՞ հերոսի ես այս անգամ մարմնավորում:

«Շանթ» հեռուստաընկերության կողմից հրավիրվեցի քասթինգի, դերս հաստատվեց, ես էլ տվեցի իմ համաձայնությունը:

Կերպարս բավականին հետաքրքիր երիտասարդ է, անունը Լեւոն է: Հետաքրքիր է նրանով, որ միեւնույն ժամանակ ե´ւ հասուն է, ե´ւ ոչ, ե´ւ ուժեղ է, ե´ւ ուժեղ չէ: Երեւի այն հարվածից հետո, որը նա ստանում է ֆիլմի հենց առաջին սերիայում, նրա փոխարեն յուրաքանչյուրն էլ այդպիսին կլիներ. նրան ժամանակ է պետք հասունանալու եւ ամրանալու համար: Խնդիրը հենց դա է՝ խաղալ, կերպարը հասունացնել, զարգացնել, նրան դժվարությունների միջից դուրս բերել:

Լեւոնը հարուստ տղա է, որի հայրը գործարար է: Սակայն նա չի ապրում այդ գումարներով, հարստությունը չէ, որ նրան երջանկացնում է կյանքում: Նրա համար առաջնայինը սերն է, հենց այդ սիրո պատճառով էլ նա ընկնում է այդ անկանոն իրավիճակի մեջ, որից էլ բխում են սխալներ ու ապակողմնորոշված քայլեր:

Ֆիլմի մեկնարկը դեռեւս չի տրվել, սակայն երկրպագուներն արդեն քննարկում են քո եւ Մարիամի հարաբերությունները, ձեզ սիրավեպ են վերագրում, չնայած՝ թե դու, թե Մարիամը բազմիցս հերքել եք այդ լուրերը…

Ես պարզապես լուսանկար էի տեղադրել եւ գրել՝ «Գաղտնիք», որովհետեւ մեզ չէր թույլատրվում հայտարարել, որ խոսքը նոր հեռուստասերիալի մասին է: Մարիամն ունի ընկեր, որը Գոռ Համարձումյանն է: Գոռի հետ մենք դեռ համալսարանում ուսանելու տարիներից ենք ընկերություն անում: Մարիամի եւ իմ միջեւ չի կարող սիրավեպ լինել: Չկա նման բան, մենք զուտ խաղընկերներ ենք:

Ինչպիսի՞ խաղընկեր է նա:

Բավականին հեշտ է միասին խաղալը: Ամենակարեւորը մենք միմյանց հասկանում ենք տվյալ տեսարանում ու փորձում ստեղծել սիրային զույգ, որին հեռուստադիտողը կընդունի եւ կփորձի ապրել այն իրավիճակը, որում ապրում են հեռուստասերիալում մեր հերոսները:

Կարեն, առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի խաղընկերուհիդ, որ հեշտ ստացվի նրա հետ քո համագործակցությունը:

Իմ խաղընկերն առաջնահերթ պետք է լինի պունկտուալ, նկարահանումներից չուշացող, նկարահանումներին պատշաճ մասնակցող, տեքստերն իմացող: Ես միշտ այս հատկանիշները պահում եմ: Շատ կարեւոր է պունկտուալությունը, որովհետեւ եթե ինչ-որ բան չի ստացվում, իսկ մարդ պատրաստ է, գիտի տեքստը, գիտի՝ ինչ է անելու, շատ կարճ ժամանակում կստացվի խաղալ, իսկ երբ մարդը տաղանդավոր է, բայց անպատասխանատու, շատ հնարավոր է՝ ավելի վատ ստացվի ամեն ինչ: Փառք Աստծո՝ մեր թիմում չկան ոչ պունկտուալ մարդիկ, ինչի շնորհիվ էլ մեր նկարահանումները լավ են ստացվում:

Կարո՞ղ ես վերհիշել, թե, առհասարակ, ում հետ է առավել հեշտ եղել նկարահանվելը, եւ ում հետ՝ դժվար:

Առավել հեշտ եմ աշխատել եւ աշխատում Ժաննա Բուտուլյանի հետ: Նա եւս գլխավոր հերոսուհու է մարմնավորում սերիալում: Արդեն երեւի 3 տարուց ավել միասին նկարահանվում ենք, ընկերներ ենք ու միմյանց կես խոսքից հասկանում ենք:

Դժվար խաղընկերներ էլ շատ-շատ են լինում, բայց երբեք անուններով չեմ նշի, որովհետեւ եթե ինչ-որ մեկի անունը նշեմ, կստացվի՝ ես ինձ բարձրացնում եմ, նրանց՝ ոչ: Բայց շատ է եղել, որ փորձել են խաղալ, սակայն չի ստացվել: Խոսքը գլխավոր դերերում հանդես եկող դերասանների մասին չէ, այլ մասսայական եւ էպիզոդիկ դերերի:

Կարեն, խոսենք նաեւ «Դեպի Երազանք» սերիալի երկրորդ եթերաշրջանում քո չլինելու մասին, որովհետեւ քո կերպարը՝ Արմանը, արդեն հասցրել էր բավականին սիրվել: Շատերը ափսոսացին՝ իմանալով, որ դու չես նկարահանվելու շարունակության մեջ: Քո կողմից կա՞ ափսոսանք:

Ինձ համար շատ կարեւոր է, որ «Դեպի Երազանք 1»-ը ստացվեց: Կարծում եմ՝ դա բոլորիս համար էր հաղթանակ՝ մեր թիմի, ընկերներիս համար, որոնց հետ առ այսօր ջերմ հարաբերությունների մեջ ենք: Երկրորդ մասում չնկարահանվելու համար, այո, կա ափսոսանք, որովհետեւ դու ունես թիմ, ընկերներ, որոնց հետ միշտ լավ մթնոլորտ է տիրում, բայց միշտ չէ, որ լինում է այնպես, ինչպես կցանկանայիր՝ լիներ: Երբ դու ունես պայմանագիր եւ մարմնավորում ես գլխավոր հերոսի, դու չես կարող երկու կես լինել, որովհետեւ կան պայմաններ, որոնց չի կարելի շրջանցել: Բացի այն, որ կա պայմանագիր, դու նաեւ պետք է լավ խաղաս… Դերն ասելով չէ, դերը պետք է խաղալ, իսկ միաժամանակ երկու տարբեր նախագծերում մարմնավորել գլխավոր հերոսների, առավոտից մինչեւ երեկո լինել նկարահանման հրապարաներում, իմ կարծիքով՝ դա ինչ-որ չափով կազդի նաեւ խաղի վրա: Մեկը մյուսին կխանգարի: Ես նման փորձ ունեցել եմ: «Առաջնորդներ» հեռուստասերիալում մարմնավորում էի Արամիկի կերպարը, միեւնույն ժամանակ «Դեպի Երազանք»-ում էի նկարահանվում՝ մարմնավորելով Արմանին: Նրանք ամբողջությամբ միմյանցից տարբեր կերպարներ են, բայց հիշում եմ, երբ այդ ժամանակահատվածում երկուսին մարմնավորում էի, բավականին դժվար էր, որովհետեւ «Առաջնորդներ»-ում արդեն երկու տարի մարմնավորում էի Արամիկին ու սովոր էի նրա ազատությանը, իսկ Արմանն այնպիսի կերպար էր, որն անգամ ժպտալուց պետք է չափի մեջ ժպտար: Չափը պահելն էր դժվար, բայց կարծում եմ՝ ստացվեց:

Տվյալ դեպքում Լեւոնն ու Արմանը հակապատկերներ չեն: Լեւոնը, ճիշտ է, տարբեր է Արմանից, ինչը հուսով եմ՝ ֆիլմի ընթացքում կնկատվի, բայց տարբերությունն այդքան մեծ չէ, որքան Արամիկի եւ Արմանի միջեւ:

Հարցազրույցներից մեկում Ջոնի Դեփը խոստովանել է՝ «Ամեն մի դերիդ մեջ քո մի մասնիկը կա: Այդպես էլ պետք է լինի, այլապես դա խաղ չի լինի, այլ  խաբեություն»: Համաձա՞յն ես նրա հետ, եւ արդյոք քեզանից ինչ-որ բան դնո՞ւմ ես ցանկացած դերիդ մեջ:

Եթե կա մեկը, որը կասի, թե որեւէ կերպար մարմնավորելիս նրա մեջ ինչ-որ բան իրենից չի դնում, չհավատաք՝ լինի նա վաստակավոր կամ ժողովրդական արտիստ: Դու մարդ ես, որքան էլ կերպարասնափոխվես, մի պահ՝ թեկուզ լռություն խաղալիս, դնելու ես քոնը: Միանշանակ՝ պետք է քեզանից մի բան դնես դերի մեջ՝ միեւնույն ժամանակ ստեղծելով նորը:

Իսկ եղե՞լ է այնպես, որ քեզ սկսես նույնացնել քո մարմնավորած որեւէ կերպարի հետ:

Տեսեք՝ երկու տարի խաղացել եմ «Առաջնորդները» սերիալում, դա իմ մասնակցությամբ ամենաերկար հեռուստասերիալն էր, «Այրված անուրջները» թվով 5-րդ հեռուստասերիալն է, որտեղ գլխավոր կերպարի եմ մարմնավորում: Պատկերացնո՞ւմ եք, եթե 5  կերպարի հետ նույնացնեի ինձ, ինչ կլիներ ինձ հետ, ես չէի լինի ուղղակի: Չէ, երբեմն պարզապես լինում են որոշ տարրեր… Օրինակ՝ երբ ընկերներով հավաքված ենք լինում, Արամիկն է «գալիս այցի»:) Հումորային ինչ-որ արտահայտություններ միգուցե անեմ ֆիլմից: Կամ օրինակ, երբ աղջկա հետ ես հանդիպում, ռոմանտիկ կերպարով ես ներկայանում: Այսինքն՝ ամեն կերպարից մի բան մնում է քեզ մոտ, ինչը քոնը չէր նախկինում, բայց որ ապրես այդ կերպարով, դա կարծում եմ՝ այն դեպքն է, երբ դերասաններին ասում են՝ «աստղայինդ տարել է», այսինքն՝ երբ նա չի լինում մի կերպար, սակայն դրանով սկսում է ապրել: Ինձ մոտ նման բան չի եղել: Ես հնարավոր է՝ հումորով վերաբերվեմ նման բաների եւ զուտ կատակելու համար նման կերպ ներկայանամ:

Մի առիթով նշել ես, որ «Այրված անուրջներ»-ը քեզ նաեւ գրավել է նրանով, որ այն զերծ է կրիմինալ տեսարաններից: Մի՞շտ ես բծախնդիր նման տեսարանների նկատմամբ:

Կրիմինալ ասելով՝ ես հասկանում եմ այսպես՝ երբ նկարահանման հրապարակում կանգնած է դերասան, որն ասում է՝ «Ես ունեմ 50 միլիոն դոլար», բայց իր հագածն ու պահվածքը այնքան հեռու է այդ նշված գումարից: Այսինքն՝ մենք ունենք խնդիր. եթե մենք նկարահանում ենք կրիմինալ, կամ ինչ-որ շենքում պայթյուն, մենք պետք է դա «պայթեցնենք», այնպես նկարահանենք, որ դա ռեալ նայվի: Այսօրվա հեռուստադիտողը շատ պահանջկոտ է: Ցավում եմ, որ ինչ-ինչ պատճառներով հայ հեռուստադիտողը հնարավոր է՝ նայի թուրքական հեռուստասերիալներ: Ինքս չեմ նայում եւ ճիշտ չեմ համարում դա: Կցանկանայի, որ մեր կինոինդուստրիան այնքան զարգանա եւ մենք յուրաքանչյուրս՝ դերասանից սկսած տեխնիկից վերջացրած, տանենք դա դեպի լավը: Կապ չունի, որ ֆինանսներն են քիչ կամ շատ այլ պատճառներ են առաջ բերվում, հնարավոր է փոքր բանից ստանալ լավ բան, եթե կա ցանկություն: Կարեւոր է, որ մեր հեռուստադիտողը սիրով նայի մեր սերիալներն ու չմտածի՝ «հերթական երկարատեւ հիմարությունն է լինելու»: Ոչ, մենք լավ բան ենք ուզում ստանալ, լավ բան ենք նկարում… Թե որքանով է դա ստացվում, արդեն հեռուստադիտողը կորոշի:

Կարեն, վերջին շրջանում հայկական հեռուստասերիալներում եւս ներառվում են բաց կամ համբույրի տեսարաններ, սակայն եթե արտասահմանյան ֆիլմեր նայելիս հայ հեռուստադիտողը նորմալ է վերաբերվում նման տեսարաններին, հայ դերասանների մասնակցությամբ նման դրվագները բուռն քննարկման են արժանանում: Ի՞նչ ես կարծում՝ ինչն է պատճառը:

Մենք՝ հայերս, շատ սեփականատեր մարդիկ ենք: Եթե մի բանը մերն է, դա մերն է, եւ դա պետք է լինի նամուսով, թասիբով ու լավ: Ես էլ եմ դա ճիշտ համարում: Եթե կա հայուհի, մենք պետք է նրան ցույց տանք ոչ թե պղծված, այլ հակառակը… Մեր հեռուստասերիալում եւս կան բաց տեսարաններ, սակայն ամեն ինչ այնքան նուրբ է արված ու գեղեցիկ: Վստահ եմ՝ հանդիսատեսը չի փնովելու, որովհետեւ, իսկապես, ամեն ինչ սիրուն ու նուրբ է նկարահանված: Եթե սցենարային կոնֆլիկտն այդ տեսարանների հետ կապված չլիներ, միգուցե, ավելի փակ ձեւով նկարահանեինք, բայց մեզ պետք էր նկարահանել այդպես, որովհետեւ դա ֆիլմի զարգացումներին է նպաստում, դա պետք է ոչ թե ռեյտինգի, այլ սցենարի զարգացման համար:

Խոսենք նաեւ քո «Հասել եմ» երգից: Որոշ երկրպագուներ դրանից հատվածներ արդեն տարածել են համացանցում: Ե՞րբ է այն պաշտոնապես լույս տեսնելու:

«Հասել եմ» երգի ամբողջական տարբերակը դեռ ոչ ոք չունի: Այն տարածվել էր, ներբեռնել էին նաեւ YouTube-ում: Մեկ շաբաթում ֆեյք էջում տեղադրված տեսանյութը հավաքեց 2 հարյուր հազար դիտում, սակայն ես դա փակել տվեցի, որովհետեւ այն օրինական ճանապարհով չէր հայտնվել համացանցում: Այս երգը ես ընկերոջս հարսանիքին եմ նվեր արել: Բառերը ես եմ հեղինակել, համահեղինակ է Արման Անտոնյանը, երաժշտությունը գրել է Րաֆֆի Ալթունյանը: Երգը պրոֆեսիոնալ մակարդակով արդեն պատրաստ է, սակայն պրեմիերան նախատեսում եմ անել «Այրված անուրջներ» սերիալի պրեմիերայից հետո, որովհետեւ վերջին ամիսներին ամբողջությամբ նվիրվել եմ հեռուստասերիալին: Անմնացորդ փորձում եմ Լեւոնին այնպես մարմնավորել, որ հեռուստադիտողը տեսնի նրա եւ իմ խաղացած մյուս կերպարների միջեւ տարբերությունը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Նկարահանումն իրականացվել է AM ֆոտոստուդիայում


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել