Վերա Բրեժնեւան փայլել է ուկրաինաբնակ դիզայներ Հայկ Ավանեսյանի ստեղծած նոր զգեստով (ֆոտո/վիդեո)

12:08   13 հոկտեմբերի, 2018

Այն, որ ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ շիկահերը՝ Վերա Բրեժնեւան, ուկրաինաբնակ հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստների սիրահարն է, արդեն գաղտնիք չէ: Հայտնի շիկահերը ամիսներ առաջ իր երեւանյան ելույթի համար ընտրել էր Հայկի ստեղծած կարմիր զգեստը, իսկ օրերս քաղաքային տարբեր միջոցառումներին Վերան ներկայացել է սպիտակ եթերային զգեստով, որի հեղինակը կրկին հայազգի դիզայներն է:

Վերան եւ ամուսինը՝ Կոնստանտին Մելաձեն, սեպտեմբերին այցելել էին Հայկի ատելիե՝ երգչուհու նոր զգեստը պատվիրելու նպատակով:

Ավելի վաղ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում, Հայկը հայտնել էր իր եւ Վերայի առաջիկա համագործակցության մասին, սակայն դիզայներն այդ ժամանակ նախընտրել էր չբացել փակագծերը, փոխարենը, նշել էր, որ Բրեժնեւայի հետ ծանոթությունը բավականին հետաքրքիր է եղել.

«Իմ ցուցադրությունից հետո՝ դեկտեմբերին, երբ արդեն սկսվում էին ռուսական հեռուստատեսության ամանորյա ծրագրերի նկարահանումները, ինձ գրեցին՝ տեղեկացնելով, որ հաղորդաշարերից մեկի նկարահանումներին Վերա Բրեժնեւան ցանկանում է լինել իմ հագուստով: Իհարկե, շատ հաճելի էր դա լսելը: Իսկ հետո ասացին, որ հենց հաջորդ օրը պետք է Վերան գա ինձ մոտ: Նա եկավ, փորձեց զգեստն ու այդպես ստեղծվեց ծանոթությունը: Նրա ելույթի համար ընտրեցինք կարմիր զգեստը»:

Հայկի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ:



© NEWS.am STYLE