Նազենի Հովհաննիսյանի համարձակ ու ոճային տեսքը

21:45   16 հոկտեմբերի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը, թերեւս, հայկական շոու-բիզնեսի նորաձեւություն թելադրող հայտնիներից մեկն է: Նրա յուրաքանչյուր նոր կերպար արձագանք է գտնում երկրպագուների շրջանում: Հեռուստահաղորդավարուհի-դերասանուհին հաճախ ոգեշնչում է իգական սեռի ներկայացուցիչներին՝ նոր լուսանկարներ հրապարակելով իր միկրոբլոգում:

Այս անգամ Նազենին թարմացրել է գեղեցիկ ու շքեղ լուսանկարների շարքը՝  Instagram-ում նոր լուսանկար տեղադրելով; Լուսանկարում գեղեցկուհին այս աշնանը բավականին ակտուալ պուտավոր ճերմակ վերնաշապիկով է: Սակայն նա հետաքրքրացրել է դասական կերպարը՝ բաց թողնելով վերնաշապիկն ու շեշտելով կարմիր ժանյակավոր բլուզը:



Նազենին ամբողջացրել է կերպարը կարմիր վերնազգեստով ու նույն գույնի կոշիկներով, որոնք նույնպես զերծ չեն մնացել ստեղծարար մոտեցումից: Նազենին բավականին համարձակ ընտրություն է կատարել՝ նախընտրելով յուրահատուկ գուլպաներ:

Նա նաեւ մեկնաբանել է ոճային կերպարը՝ լուսանկարին կից գրելով. «Երեւանյան ոճ, երբ կարմիրը միշտ ակտուալ է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենին իր Instagram-ում լուսանկար էր տեղադրել, որում ներկայացել էր շքեղ, երեկոյան զգեստով՝ արքայադստեր կերպարում։  Նրա զգեստի հեղինակը ոճաբան Արեւիկ Սիմոնյանն է։ Լուսանկարին կից Նազենի Հովհաննիսյանը գրել էր․«Երբ քեզ զգում ես իբրև արքայադուստր)) Նախընտրում եմ երկար զգեստներ՝ հարսանիքներին, իսկ դու՞ք...»։



© NEWS.am STYLE