Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Իսկ դերասանուհին իր հերթին չափազանց ուշադիր է իր ընկերների նկատմամբ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Այս անգամ Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է շքեղ, երեկոյան զգեստով՝ արքայադստեր կերպարում։ Նրա զգեստի հեղինակը, ինչպես տեղեկանում ենք Նազենիի մեկնաբանությունից, ոճաբան Արեւիկ Սիմոնյանն է։ Հմայիչ լուսանկարին կից Նազենի Հովհաննիսյանը գրել է․«Երբ քեզ զգում ես իբրև արքայադուստր)) Նախընտրում եմ երկար զգեստներ՝ հարսանիքներին, իսկ դու՞ք...»։
Նազենին ավելի վաղ լուսանկար էր տեղադրել, որին կից խոսել էր աղջիկների, կանանց, դուստրերի մասին։ Նա գրել էր․
«Աղջիկները հարստություն են, ընտանիքի նեցուկն են ու ամբողջ հոգսը իրենց ուսերին տանողն են)) իհարկե, մի երկրում, որտեղ «որոշողը» տղամարդիկ են իմ ասածը «հիմք» չէ... ))).... Բայց ես վստահ եմ, որ կառուցողն էլ, քանդողն էլ կինն է, եթե սիրո մեջ է ծնվել ու սեր, հոգատարություն տեսել, նույնն էլ կտարածի, եթե տեսել է բռնություն ու անխնա վերաբերմունք, ցավոք, էդպիսինն էլ կդառնա։
Կարճ. ունեցեք, շատ ունեցեք դուստրեր))) Նրանք են Սիրո տարածողը, մեզ ժպիտ և հոգատարություն տվողը, ի վերջո ՝ հենց նրանք են առողջ ու լիարժեք, աժանապատիվ ընտանիքի Հիմքը))) Մենք երեք քույր ենք) իմ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ իմ քույրերն են։
Նայեք այս Հրեշտակներին. աշխարհի Բարությունն են երեխաները։ Գրեք ձեր սիրելի դուստրերի անուններն ու Սիրո խոսքերը թող տարածվեն աշխարհով մեկ՜՜՜ Օրհնվեն ԲՈԼՈՐ երեխաները)
Հ.Գ Այսօր Աղջիկների պաշտպանության օրն էր (ՄԱԿ- Ի կողմից ընդունված 2012թ) Թող աշխարհի բոլոր մանուկներն ապրեն խաղաղության ու սիրո մեջ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը