«Եթե Քանյե Ուեսթը չսատարեր Թրամփին, Էլիս Ջոնսոնը դեռ բանտում կլիներ»․ Քիմ Քարդաշյան

16:08   22 հոկտեմբերի, 2018

Սկսենք հիշոցումով։ Հանգստյան օրերին Քիմ Քարդաշյանը Ալեք Բոլդուինի The Alec Baldwin Show հյուրն էր, որի ժամանակ պատմել է Քանյե Ուեսթի հետ ամուսնության մասին (աստղային ամուսինները հանդիսանում են հնգամյա Նորթի, 2 տարեկան Սեյնթի եւ ութ ամսեկան Չիկագոյի ծնողնեչը, որը ծնվել է փոխնակ մոև օգնությամբ), Փարիզի կողոպուտի, իր բիզնեսի եւ խոսել է այլ թեմաների շուրջ։

Նշենք, նաեւ, որ Քիմը վերջերս օգնել է Էլիս Ջոնսոնին դուրս գալ բանտից։ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի քննարկեր ցմահ ազատազրկման դատապարտված 62-ամյա Էլիս Ջոնսոնի հնարավոր ազատման մասին, ով արդեն 21տարի իր պատիժն էր կրում ճաղերի ետեւում։ Նա հասավ նրան, որ նախագահը նրան ներում շնորհի։

Քիմը, ով երեկ դարձավ 38 տարեկան, նշել է, որ պատրաստվում է լրջորեն զբաղվել ԱՄՆ բանտային համակարգի բարելավման գործով։ Քիմը նշել է նաեւ, որ եթե չլիներ Քանյե Ուեսթը, ում փնովում են Թրամփի հետ լավ հարաբերությունների համար, ապա ԱՄՆ նախագահը ներում չքր շնորհի։

«Եթե Քանյե Ուեսթը չաջակցեր Թրամփին, Էլիս Ջոնսոնը դեռ բանտում կլիներ։ Էլիսը մեկ անգամ չէ, որ դրա մասին խոսել է։ Եթե Քանյեն չխոսեր Թրամփի հետ, ոչինչ չէր փոխվի։ Ես սկզբում խոսել եմ Իվանկայի հետ, հետո նրա ամուսնու։ Նրանք նույնպես խոստացել էին օգնել եւ խոսել նախագահի հետ։

Սակայն հիմանակնում ամեն ինչ արել է Քանյեն։ Մենք նրա հետ տարբեր քաղաքական հայացքներ ունենք, բայց ինչպես միշտ ընդունված է եղել իմ տանը, մենք միմյանց բաց զրուցում ենք եւ հաշվի ենք առնում միմյանց կարծիքները։ Եթե ես ինչ-որ բան չեմ հասկանում, երբ Քանյեն հանրային ելույթների ժամանակ ասում է քաղաքականության մասին, ապա հետո տանը մենք զրուցում ենք եւ միմյանց բացատրում ենք իրավիճակը», - պատմել է Քիմը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  Backgrid, Getty, ABC



© NEWS.am STYLE