Քլոե Քարդաշյանը՝ կարճ տոպով ու կիսատաբատով

00:15   26 հոկտեմբերի, 2018

Քարդաշյան-Ջեններ գերդաստանի քույրերից Քլոե Քարդաշյանի՝ սիրելիին լքելու մասին տեղեկացրել էինք ժամեր առաջ: Երեւում է՝ Քլոեն իսկապես չի անհանգատանում ու շարունակում է վայելել իր կյանքը:

Այդ մասին վկայում են նրա ինստագրամյան էջի նոր, գրավիչ լուսանկարները: Դրանցում հեռուստաաստղը ցուցադրել է իր անթերի մարմինը:



Նա ներկայացել է կարճ տոպով ու մարմինն ընդգրկող կիսատաբատով: Այսպիսին է Քլոեն՝ միշտ համարձակ ու միշտ հպարտ իր մարմնի կորություններով, որոնք երբեմն նաեւ պլյուս չափի մոդելի կազմվածք են հիշեցնում:



Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս հեռուստաաստղը  ոգեշնչել էր պլյուս չափի կանանց: Հայազգի հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել էր մի լուսանկար, որում, կարելի է ասել, գրկախառնված էր ջինսե տաբատների հետ: Սա կլիներ հերթական զվարճալի լուսանկարը, եթե մեկնաբանությունների դաշտում մի կին չհարցներ, արդյոք այդտեղ կան պլյուս չափի կանանց համար նախատեսված տաբատներ:



Քլոեի պատասխանը բազմաթիվ հավանումներ էր հավաքել: Նա պատասխանել էր, որ կանանց այլեւս չի կարելի հուշել, թե ինչ չափերի նրանք պետք է լինեն, հագուստը պետք է նախատեսված լինի նրա համար, որ կինը այն կրի եւ ոչ թե հակառակը:



© NEWS.am STYLE