Քարդի Բին կրկին «հարձակվել է» Նիկի Մինաժի վրա

15:15   30 հոկտեմբերի, 2018

«Աստղային պատերազմներ» կամ Քարդի Բին պատասխան հարվածն է հասցնում։ Եվ այսպես, ինչից սկսվեց ամեն ինչ եւ ուր հասավ։

Քարդի Բին սեպտեմբերին մեծ սկանդալ էր բարձրացրել՝ Նյու Յորքում ընթացող Նորաձեւության շաբաթվա շրջանակներում Harper's Bazaar's-ի երեկույթի ժամանակ հարձակվելով Նիկի Մինաժի վրա։ Քարդին վազել է դեպի այն սեղանը, որտեղ իր թիմի հետ նստած էր Նիկին։ Նիկիի թիկնապահներն անմիջապես փակել էին նրա ճանապարհը, սակայն Քարդին հանել էր կոշիկը եւ նետել Նիկիի վրա, բարեբախտաբար՝ թիրախին չէր դիպել: Քարդին մեծ կապտուկ էր ստացել Նիկիի թիկնապահներից, սիկ նիկին սադրանքներին չի տրվել։

Մինաժն ու Քարդին ավելի ուշ իրենց հարաբերություններն են պարզել համացանցում, Նիկին Քարդիին մեղադրել է պլագիատի մեջ եւ հայտարարել է, որ նրա դատի է տալու։

Քարդիի պատասխանը երկար սպասել չտվեց։ Ռեփերը տեսանյութ է ձայնագրել, որում նշել է, որ նա չէր կարող որեւէ բան կրկնօրինակել Մինաժի վերջին հիթից, քանի որ իր երգը Նիկիի նոր երգից երկու շաբաթ առաջ է թողարկվել։ Ինչպես նաեւ Քարդիին հունից հանել է այն, որ Մինաժը հայտարարել է, թե իբր իրեն այդ նույն երեկոյի ընթացքում ծեծի է ենթարկել իր ընկերը։ Նիկին նաեւ պնդում է, որ Քարդիին դատի է տալու իր այդ արարքի համար։ Ագրեսիվ տեսանյութը Քարդին ավարտել է հետեւյալ կերպ․ կամ նրանք նստում են մի սեղանի շուրջ եւ խոսում են, կամ կռվում են, կամ նա Նիկիին դատի է տալիս՝ պլագիատի մեջ կեղծ հայտարարության համար։

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE