«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քարդի Բին հարձակվել է Նիկի Մինաժի վրա եւ նրա վրա է նետել կոշիկը

13:09, 8 սեպտեմբերի

Պարզվում է՝ ոչ միայն ռեփերներն են դատարկագլուխ, այլ ռեփերուհիներն էլ խելքով չեն փայլում:

Քարդի Բին, որը վերջերս հարձակվել եւ ծեծել էր երկու մերկապարուհիների, որոնք քնել էին իր ամուսնու հետ, այս անգամ հարձակվել է Նիկի Մինաժի վրա:

Ամեն ինչ հերթականությամբ ներկայացնենք. Նյու Յորքում ընթանում է Նորաձեւության շաբաթը, եւ երեկ այս միջոցառման շրջանակում Harper's Bazaar's-ի երեկույթին է հայտնվել Նիկի Մինաժը՝ իր թիմով ու թիկնապահներով: Որոշ ժամանակ անց երեկույթին է ներկայացել նաեւ Քարդի Բին, որը տեղեկանալով, որ երեկույթին մասնակցում է նաեւ Մինաժը, ուղղվել է դեպի նրա սեղանը՝ երգչուհու հասցեին վիրավորանքներ բղավելով: Նիկիի թիկնապահներն անմիջապես փակել են նրա ճանապարհը, սակայն Քարդին հանել է կոշիկը եւ նետել Նիկիի վրա, բարեբախտաբար՝ թիրախին չի դիպել:

Քարդիին դահլիճից հանել են, մինչ հիստերիկայի մեջ բղավում էր, ի պատիվ Մինաժի՝ նա պահպանել է հանդարտությունը, չի պատասխանել եւ անգամ տեղից չի շարժվել:

Քարդիի պահվածքի պատասխանը, հավանաբար, կտա Instagram-ում նրա վերջին գրառումը, որում նշել է.

«Քեզ չափից ավելի երկար թույլ տվեցի թիկունքից իմ մասին գարշելի բաներ ասել, սակայն ես այդ ամենին ուշադրություն չէի դարձնում: Դու մյուս արտիստներին նախազգուշացրել ես, որ եթե հետս աշխատեն, ապա կդադարես նրանց հետ աշխատել:

Դու մշտապես վրաս կեղտ ես լցրել, եւ 2 անգամ նայելով աչքերիս մեջ, երբ քեզ բռնացրի հանրության մեջ, դա խոստովանել ես: Ես ամեն ինչին հանգիստ էի վերաբերվում, բայց երբ խոսում ես երեխայիս մասին (2 ամիս առաջ Քարդին ռեփեր Offset-ին, ում հետ ամուսնացած է, պարգեւել է Kulture դստերը), լայքեր ես դնում այն մեկնաբանությունների տակ, որոնցում կասկածում են երեխայիս հոգ տանելու իմ մայրական ունակություններին, այ այդտեղ դու սահմանն անցնում ես: Ես շատ եմ աշխատել ու հաջողության հասել եւ մտադիր չեմ որեւէ մեկին թույլ տալ հետս խաղ խաղալ: Դու քո երգերում շատ համարձակ ես, սակայն իրական կյանքում՝ վախկոտ: Դու ամեն ինչ անում ես հանուն շոուբիզի»,- գրել է Քարդին:

Աղբյուրը՝ TMZ


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել