Արմեն Ջիգարխանյանի եւ նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի միջեւ դատաքննությունը հետաձգվել է

21:44   13 նոյեմբերի, 2018

Սա արդեն ինչ-որ մղձավանջ է: Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ հայտնի դերասանի փաստաբանների միջեւ դատաքննությունը շարունակվում է, որը դատական նիստերին չի ներկայանում:

«Դնին» հայտնում է, որ Մոսկվայի դատարանը հռչակավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով կողմերի վիճաբանությունների փուլը հետաձգել է նոյեմբերի 20-ին: Սա կապված է դաշնակահարուհու հիվանդության հետ, որը նրա փաստաբանների խոսքով՝ մրսել է:

Հաղորդվում է, որ կողմերի վիճաբանությունների ժամանակ դատախազը կմիջնորդի Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պատժել: Գործը քննվում է փակ ռեժիմով: Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանը, որը նախաձեռնել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ դատավարությունը, ոչ մի նիստի չի մասնակցել, չնայած գործի ելքը մեծապես կախված է նրա ցուցմունքներից:

Վիտալինան բացատրություն ունի, թե դերասանն ինչու է համառորեն անտեսում դատաքննությունը:

Նա չգիտի ինչի մեջ է ինձ մեղադրում, կամ էլ նա չէ ինձ մեղադրում։ Ես վստահ եմ, որ նա կամ անտեղյակ է, կամ էլ չի հասկանում ընդհանրապես, թե ինչ է կատարվում, կամ էլ նրան չեն տեղեկացնում։ Կցանկանայի սկզբունքորեն տեսնել, թե որքանով է նա ֆիզիկապես եւ բարոյապես գործունակ»,-նշել է Վիտալինան։

Ավելի վաղ Անդրեյ Մալախովը «Ռոսիա 1» ալիքի եթերում ցուցադրել է Արմեն Ջիգարխանյանի եւ նրա նախկին կնոջ՝ Վիտալի Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ինտիմ լուսանկարը։



© NEWS.am STYLE