Եվա Բաղդասարյանը՝ ուլտրակարճ կիսաշրջազգեստով

10:33   16 նոյեմբերի, 2018

Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգտից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Դերասանուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել,  որում միկրոբլոգի իր հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին Եվան ներկայացել է ուլտրկարճ կիսրջազգեստով։ Երիտասարդ դերասանուհու հանդերձանքն ամբողջությամբ սեւ գույնի է, իսկ նրա կերպարը լրացնում են երկարաճիտ կոշիկները։ Եվան հմայիչ լուսանկարին կից որեւէ մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Եվան պատմել է «Թոփ մոդել ԱՊՀ 2018» գեղեցկության մրցույթին մասնակցելու ցանկության, գրանցած արդյունքի եւ բեմում իր ինքնազգացողության վատթարացման մասին։

«Նշեմ, որ սա գեղեցկության մրցույթ չէր, այստեղ հաշվի էին առնում քո հասակը, կազմվածքը եւ քայլվածքը, թե դու ինչքանով ես պատրաստված։ 21 գեղեցկուհիների մեջ, ովքեր այս ասպարեզում արդեն ունեն մեծ հաջողություններ, ստանալ մրցույթում 4-րդ հորիզոնականը, ինձ համար արդեն ուրախալի է»։

 



© NEWS.am STYLE