73-ամյա Եվգենի Պետրոսյանը բաժանվել է Ելենա Ստեպանենկոյից

12:11   16 նոյեմբերի, 2018

73-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը տեղի ունեցավ։ Հիշեցնենք, որ նրանց բաժանության պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով դատելով ամեն ինչով հղի է։ Ինչպես գրում է «КП»-ն, երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինը պատմել է, որ իր պաշտպանյալն արդեն 100 տոկոսանոց ազատ տղամարդ է։

«Դատարանը հենց նոր բավարարեց ապահարզանի մասին մեր պահանջը, չնայած, որ Ստեպանենկոն ամեն կերպ ձգձգում էր այս գործընթացը։ Մենք սա փոքրիկ, բայց կարեւոր հաղթանակ ենք համարում։ Եվգենի Պետրոսյանը պաշտոնապես ազատ տղամարդ է», - հայտարարել է Ժորինը։

Նշենք, որ ամուսնական 32 տարիների ընթացքում զույգը կուտակել է 1,5 մլրդ ռուբլի եւ Ստեպանենկոն, ով ամուսնու էլիտար բնակարանը հագեցրել է SPA սարքավորումներով, հավակնում է այդ գումարի 80 տոկոսին։



© NEWS.am STYLE