«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Եվգենի Պետրոսյանի կինը նրա էլիտար բնակարանը հագեցրել է SPA սարքավորումներով

13:31, 7 նոյեմբերի

Կրքերը թեժանում են։ Այս բաժանությունն ավելի հնչեղ է, քան Անջելինա Ջոլիինն ու Բրեդ Փիթինը։ 73-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ապահարզանն ավելի կոպիտ բնույթ է ստանում։ Հիշեցնենք, որ նրանց բաժանության պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով դատելով ամեն ինչով հղի է։ Ապահարզանի հարցը վերջնական լուծում կստանա 2018թ․-ի նոյեմբերի կեսերին։ Ինչպես գրում է «КП»-ն, Ստեպանենկոն էլիտար բնակարանը հագեցրել է SPA սարքավորումներով։

Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը պատմել է, որ «վիճաբանության առարկա» դարձած բնակարանը 516 քառ․ մետր է, որը Ստեպանենկոն անվանում է թանգարան։

«Պարզապես Ստեպանենկոն ցանկանում է փոքր-ինչ շրաջադարձ կատարել։ Այդ բնակարանում մի ամբողջ մաս օգտագործվում է Ստեպանենկոյի SPA կենտրոնի համար։ Այն,  ինչ նա անվանում է թանգարան, սենյակներից մեկը ծառայում է, որպես գրադարան։ Եվ քանի որ Ստեպանենկոն գրքեր չի կարդում, նա գտնում է, որ այդ սենյակը Պետրոսյանինն է։  Չնայած վճռով նա բոլոր գրքերը ցանկանում է իրեն պահել։ Չնայած, դա այնքան «Պետրոսյանի թանգարանն» է, որքան Ստեպանենկոյինը։ Այնտեղ կա բեմ, որտեղ փորձեր են արվում, մի ամբողջ մաս տրամադրված է Ստեպանենկոյի SPA կենտրոնի համար։ Եվ եթե դա թանգարան է, որը նա ցանկանում է պահպանել, հավանաբար պետք է թողնի նկարները, գրքերը, ֆոսֆորային այն ցուցանմուշները, որոնք գնել է Պետրոսյանը, որպես կոլեկցիոներ, սակայն նա ցանկանում է դրանք վերցնել։ Բնակարանի համար նախկինի պես վճարում է Պետրոսյանը, սակայն դա գնալով ավելի է բարդանում։

Ստիպված ենք ինչ-որ միջոցներ հայթյաթել, չնայած, որ կան հաշիվներ, որոնց վրա գումար կա։  Կան բնակարաններ, որոնք գրանցված են Ստեպանենկոյի անունով։ Եվ այն, ինչ անում է Ստեպանենկոն, նույնիսկ իրեն ձեռնտու չէ։ Հիմա հույս ունենք, որ Ստեպանենկոն ավելի իրատեսորեն կվերաբերի համատեղ սեփականության բաժանության հարցին։ Նա մտադիր է առավելագույնս երկարաձգել ապահարզանի գործընթացը։ Քանզի նա դեռ Պետրոսյանի կինն է, բացի ամուսնական մասնաբաժնից, Պետրոսյանի մահից հետո նա իրավունք ունի իր բաժնի վրա։ Իսկ հենց նրանց բաժանեն, նրա ժառանգական մասը կվերանա։ Այդ իսկ պատճառով նա առավելագույնս ձգձգում է այս գործընթացը», - պատմել է Պետրոսյանի փաստաբանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search