«Երբեմն հարկավոր է կանգ առնել, խորը շունչ քաշել, ապրել այսօր, այստեղ»․ Լուսինե Թովմասյանի հմայիչ լուսանկարը

13:23   18 նոյեմբերի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Լուսինե Թովմասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դասական կերպարում։ Գեղեցկուհին իր տեղադրած լուսանկարում կրում է սպիտակ վերնաշապիկ, որի վրայից՝ սեւ վերարկու։ Լուսինեի հայացքն ուղղված է դեպի ներքեւ, իսկ նրա դեմքին շողում է հմայիչ ժպիտը։ Նոր լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը. «Երբեմն հարկավոր է կանգ առնել, խորը շունչ քաշել, չուրվագծել ապագան, լինել ներկայում։ Ապրել այսօր, այստեղ։ Խաղաղվել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինե Թովմասյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին գեղեցկուհին ներկայացել էր աշնանային, գույնզգույն հանդերձանքով եւ իհարկե, նա լայն ժպտում էր։ Լուսինեն ժպտադեմ լուսանկարին կից կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․«Ժպտացե՛ք: Վարակե՛ք ու վարակվե՛ք ժպիտներով»:

 



© NEWS.am STYLE