«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Լուսինե Թովմասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին գեղեցկուհին ներկայացել է աշնանային, գույնզգույն հանդերձանքով եւ իհարկե, նա լայն ժպտում է։ Լուսինեն ժպտադեմ լուսանկարին կից կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․«Ժպտացե՛ք: Վարակե՛ք ու վարակվե՛ք ժպիտներով»:
Ավելի վաղ Լուսինե Թովմասյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա դստեր՝ փոքրիկ Արիանայի եւ ամուսնու՝ Արթուրի հետ էր։ Ջերմ, ընտանեկան լուսանկարում ընտանիքը վայելում է իր հանգիստը։ Գեղեցկուհին լուսանկարին կից կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․
«Կյանքի ռիթմը շատ է արագացել: Թվում է՝ անընդհատ ինչ-որ տեղ ենք շտապում, փորձում ենք հասցնել ամեն բան, վախենում ենք, որ կուշանանք: Այս խելահեղ ռիթմում ամեն բան շատ արագ է փոխվում: Բայց մի բան անփոփոխ է, ու որ ավելի կարևոր է, անփոխարինելի . Ընտանիքը: Ի վերջո՝ ոչինչ իմաստ չէր ունենա, եթե չլիներ ընտանիքս: Երևի ընտանիք բառի հոմանիշը սերն է, իսկ բացատրությունը՝ կյանքի իմաստը: Իսկ դուք երբևէ փորձե՞լ եք ընտանիք բառը մեկնաբանել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը