«Դատարանն ազատ է արձակել Խասկիին»․ Ռեփերի փաստաբան՝ Ալեքսեյ Ավանեսյան

16:04   26 նոյեմբերի, 2018

Այն բանից հետո, երբ ռուս ռեփեր Խասկիի փաստաբանները բողոքարկել էին նրա ձերբակալման որոշումները, դատարանը նրան ազատ է արձակել։ Այս մասին իր Facebook-ում հայտնել է ռեփերի փաստաբան՝ Ալեքսեյ Ավանեսյանը։

Կուզնեցովը ազատվել է 12 օր վարչական կալանքից, այժմ նրա ներկայացուցիչները գնում են նրա հետեւից՝ կալանավորների պահպանման վայր։

Ավելի վաղ Խասկիի փաստաբանների  բողոքարկել էին դատարանի որոշումները։

Խասկին ձերբակալվել է փողոցում՝ ակումբի առջեւ, ելույթ ունենալիս, ուր մինչ այդ չեղարկվել էր նրա համերգը։ Կրասնոդարի երկրամասի Պերվոմայսկի շրջանային դատարանը երաժիշտին 12 օրով ձերբակալել է մանր խուլիգանության համար։ Ռեփերը եւս 3 օրով ձերբակալվել է բժշկական զննությունից խուսափելու համար։ Խասկին անմեղ է ճանաչվել երրորդ գործով, որը վերաբերում է հասարակական վայրերում մեծ քանակով մարդկանց հավաք կազմակերպելուն։  



© NEWS.am STYLE