Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ին կներկայացնի Սրբուկը

23:04   30 նոյեմբերի, 2018

Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ին կներկայացնի Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը։ Համաեվրոպական երաժշտական մրցույթում մեր 13-րդ դեսպանի անունը պարզ դարձավ Առաջին ալիքի «Լավ երեկո» ծրագրի ավարտին։

«Ես սկսում եմ մի նոր ճամփորդություն, որը վստահ եմ լեցուն է լինելու նոր զգացողություններով, հաճելի էմոցիաներով, դժվար պահերով ու պայքարի ոգով։ Շնորհակալ եմ իմ հայրենակիցներին, բոլոր երկրպագուներիս, որ արդեն քանի տարի իմ կողքին են եւ մշտապես ցակություն են հայտնել տեսնել ինձ եվրատեսիլյան բեմում։ Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը վստահության եւ ինձ այս պատվին արժանացնելու համար։ 

Մենք մի մեծ ճանապարհի շեմին ենք ու հույս ունեմ, որ այս դժվարին ճանապարհը կանցնեք միասին»։,-նշել է երգչուհին:

Սրբուկն այս տարի հայ եւ միջազգային հեռուստադիտողին հիացրեց ուկրաինական «Ձայնը» նախագծում իր մասնակցությամբ: Այս ամառ նա դարձավ նաեւ NEWS.am STYLEֆոտոշարքի հերոսուհին: 

Դեռեւս պարզ չէ, թե ինչ երգով է երգչուհին ներկայանալու մրցույթին: Այս առիթով Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է հեղինակների մրցույթ:

Նախորդ երկու տարիների ընթացքում, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը «Եվրատեսիլ»-ի հայ մասնակիցներին ընտրել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջոցով։ Այդպիսով, 2017 թ-ին Հայաստանը մրցույթում Fly with Me երգով ներկայացրեց ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը, իսկ 2018-ին մեր երկրի պատվիրակը դաձավ ուկրաինական X Factor-ի հաղթող Սեւակ Խանաղյանը, որը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը հաղթեց «Քամի» երգով։ «Եվրատեսիլ 2019»-ի հանգրվանը Իսրայելն է։ Մրցույթը կանցկացվի Թել Ավիվում՝ մայիսի 14-ին, 16-ին եւ 18-ին։



© NEWS.am STYLE