«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Պայքարել սեփական վախերի դեմ, չվախենալ ու հաղթել». Սրբուհի Սարգսյանի հետ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքը՝ Կոնդում

14:07, 2 հունիսի

Ուկրաինական «Ձայնը» նախագծում նրա յուրաքանչյուր ելույթ արժանանում էր հայերի ոգեւորությանն ու հիացմունքին: Սրբուհի Սարգսյանը պատվով ներկայացրեց իրեն եւ հայրենիքը միջազգային հարթակում եւ այսօր արդեն Հայաստանում է՝ նոր ծրագրերով եւ աշխատանքներով: NEWS.am STYLE-ը Սրբուկի հետ արեւային ֆոտոշարք է իրականացրել մեր քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկում՝ Կոնդում:) Հարկ է նշել, որ այնտեղի բնակչությունը մեր նկարահանող խմբին առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց:

Ձեզ ենք ներկայացնում մեր ֆոտոշարքի արդյունքն ու հարցազրուցը ոճային երգչոհու հետ:

Սրբուհի, ո՞վ է հիմնկանում զբաղվում քո ոճով:

Իմ ոճով ինքս եմ հիմնականում զբաղվում, երբեմն  դիմում եմ նաեւ դիզայներների, ոճաբանների օգնությանը, եթե ինչ-որ գաղափար եմ ունենում, քննարկում եմ նրանց հետ եւ խորդհրդատվությամբ ամբողջականացնում:

Ֆոտոշարքում ներկայացար տաք գույների մեջ. առհասարակ, ո՞րն է ամենասիրածդ գույնը եւ ինչո՞ւ:

Արտիստ լինելով՝ ես անընդհատ գույների փնտրտուքների մեջ եմ, բայց, իհարկե, իմ նախընտրած գույներն ունեմ.  շատ եմ սիրում սեւը՝ որպես ամենաունիվերսալ եւ մշտապես ակտուալ գույն, ինչպես նաեւ շագանակագույնի եւ կարմիրի երանգներն եմ նախընտրում: 

Նկարահանումն իրականացրեցինք Կոնդում: Մեր քաղաքի ո՞ր վայրերն ես ավելի շատ սիրում՝ նորակառո՞ւյց, թե՞ քաղաքի հին շունչը պահպանող:

Լինելով քաղաքի հին վայրերում՝ զգում եմ ավագ սերնդի շունչը, պատկերվում են նոստալգիկ հուշեր մեր մեծերի փոխանցած պատմություններից: Ժամանակակից պայմաններում բնականոն եւ անխուսափելի են քաղաքում տեղի ունեցող փոփոխությունները, հնի կողքին նորի ներկայացումը: Նորակառույց վայրերում նկատվում է ներկա ժամանակների տեմպն ու զարգացումը:  Երեւանն իմ տունն է. սիրում եմ եւ' հինը, եւ' նորը: 

Մեր երգարվեստի ամենաոճային ներկայացուցիչներից ես: Կա՞ ինչ-որ մեկը, ով ոգեշնչել է քեզ քո ոճը ստեղծելիս:

Իմ ոգեշնչման աղբյուրը բնությունն ու կյանքն են, այո', այն պարզ կյանքը, որ մենք հաճախ չենք նկատում, այն հարեւանի կամ ընկերոջ նոր լույս աշխարհ եկած բալիկի ժպիտը, մեր բակում ծաղկած ծաղիկը, ընկերոջ հավատարմությունը, ծնողի անսահման սերը… Համոզված եմ՝ ոգեշնչումը պետք չէ փնտրել հեռուստացույցի և MTV հիթ շքերթի մեջ: Այն կյանք է, որ դու ապրում ես ամեն օր, ամեն ժամ:

Խոսենք ուկրաինական «Ձայնը» նախագծում քո մասնակցության մասին: Արդեն պատմել ես, թե ինչու ես հենց Պոտապին ընտրել, այնուամենայնիվ, եթե Պոտապը չլիներ ժյուրիի կազմում, էլ ո՞ւմ հետ կցանկանայիր աշխատել: 

Ընտրելով Պոտապի թիմը եւ ամիսներ շարունակ աշխատելով ու շփվելով ժյուրիի անդամներից բոլորի հետ, հասկացա, որ նրանց սերը դեպի արվեստ ու երաժշտություն այնքան շատ է, որ հաճույքով կաշխատեի նրանցից յուրաքանչյուրի թիմում, բայց միեւնույն է, կարծում եմ, որ Պոտապի թիմում ընդգրկվելն իմ կողմից ճիշտ ընտրություն էր:

Քո ելույթները միշտ հիացմունք էին առաջացնում Հայաստանում: Հետաքրքիր է՝ դու ինքդ քո ո՞ր ելույթը հատկապես կառանձնացնեիր: Ո՞րն էր քեզ համար ամենահիշարժանը եւ ինչո՞ւ:

Նախագծում նախավերջին ելույթս՝ Run to you երգով, քանի որ այդ ելույթս որոշիչ դարձավ եւ ես անցա եզրափակիչ: Եվ, իհարկե, եզրափակչի ելույթս, որի ժամանակ Human երգի միջոցով ցանկություն ունեի ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, մարդու իրավունքներն ու ազատությունը, եւ այն հասցնել բոլոր նրանց, ովքեր լսում ու դիտում էին ինձ: 

Կարո՞ղ ես նշել երեք հատկանիշ, բացի ձայնային տվյալներիցդ, որոնք քեզ հաջողություն են բերել մրցույթում:

Առաջինը՝ պայքարել, երկրորդը՝ հանձնվել, որ նորից պայքարես ու երբեք չհանձնվել, և երրորդը՝ պայքարել սեփական վախերի դեմ, չվախենալ ու հաղթել:

Ինչպե՞ս էիր քեզ զգում Ուկրաինայում, առհասարակ:

Արվեստի միջավայրում չկան  երկրներ ու սահմաններ, կան մարդիկ, կան մարդկային փոխհարաբերություններ: Արվեստն ընդգրկում է բոլոր մայրացամաքները, բոլոր ազգերը, քաղաքակրթություններն ու լեզուները: «Ուկրաինական ձայն»-ում ես ինձ զգում էի իմ բեմում և երգարվեստի միջավայրում:

Ունե՞ս թալիսման, որը քեզ հետ էր մրցույթի ողջ ընթացքում:

Այո, իմ խաչը, առանց որի ես բեմ չեմ բարձրացել, դա իմ հավատքն է, դա իմ լույսն է, որն ինձ լուսավորում ու պաշտպանում էր:

Արտիստները, սովորաբար, տարբեր կերպ են հաղթահարում իրենց հուզմունքը բեմ բարձրանալուց առաջ: Կա՞ հատուկ գործողություն, որը դու անում ես բեմ դուրս գալուց առաջ:

Խաչակնքվում եմ, ներշնչում ու հանգիստ արտաշնչում: 

Հաջողություններիդ տրամաբանական շղթան կարծում ենք՝ կլինի մեծ մենահամերգը:) Երբեւէ մտածե՞լ ես մեծ դահլիճներում մենահամերգներ ունենալու մասին եւ ինչպիսի՞ն է քո երազած մենահամերգը:

Իմ հաջողությունների տրամաբանական շղթան տանում է դեպի հանդիսատեսի սերը, և միայն ու միայն հանդիսատեսի թելադրանքով  որոշված կլինի իմ մենահամերգի իրականություն դառնալն ու մասշտաբները:

«Եվրատեսիլ»-ին մասնասկցելը մտնո՞ւմ է քո առաջիկա նպատակների մեջ:

Որքանով ես տեղեկացված եմ, այդ նպատակը ես չէ, որ պետք է դնեմ իմ առջեւ, դա պետք է բխի ժողովրդի կամքից, քանի որ այդ մրցույթում ես ներկայացնելու եմ Հայաստանը եւ պատասխանատվություն եմ կրելու եւ´ իմ երկրպագուների, եւ´ ազգի առաջ: 

Ո՞վ է այն անձնավորությունը, որի խոսքը կամ քննադատությունը, խորհուրդն ամենից շատ ես հաշվի առնում որեւէ ելույթ ծրագրելուց առաջ:

Հայրս: 

Առաջիկայում ի՞նչ անելիքներ կան:

Իսկ ի՞նչ առաջարկներ ունեք: Կցանկանայի լսել նաեւ առաջարկներ իմ լսարանից եւ ոգեշնչվել, աշխատել, աշխատել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիմահարդար՝ Լուսինե Բաղդասարյան

Վարսահարդար՝  Աննա Բադալյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել