Ամալ Քլունին զբոսնել է երեխաների հետ

13:12   7 դեկտեմբերի, 2018

Հայտնի իրավաբան Ամալ Քլունիին, ով դերասան Ջորջ Քլունիի կինն է, Նյու Յորքում նկատել են երեխաների հետ։ Քլունին հյուրանոցից դուրս է եկել՝ մեկ տարեկան երկվորյակներին՝ Էլլային եւ Ալեքսանդրին գրկած։

Երեխաների ձեռքին արջուկի տեսքով խաղալիքներ էին։ Նրանք ուշադիր նայում էին մարդկանց՝ բացարձակապես չշփոթվելով տեսախցիկներից։

Ի դեպ, Ամալ եւ Ջորջ Քլունիները չեն սիրում տեսախցիկների առաջ հայտնվել երեխաների հետ եւ հաճախ են նրանց «թաքցնում» հասարակությունից։ Իհարկե, երբեմն լինում են բացառություններ։

Նշենք, որ Նյու Յորքում աստղային զույգը մասնակցել է ՄԱԿ-ի Թղթակիցների ասոցիացիայի մրցանակի հանձնմանը եւ դրա առիթով կազմակերպված ճաշկերույթին։ Ջորջ եւ Ամալ Քլունիները յուրաքանչյուր տարի մասնակցում են Թղթակիցների ասոցիացիայի մրցանակի հանձնման արարողությանը, որի ընթացքում պարգեւատրվում են լավագույն լրագրողներն ու ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են ՄԱԿ-ի աշխատանքը։

Ամալի համար դա շատ կարեւոր միջոցառում է. նա երկար տարիներ համագործակցում է Միավորված Ազգերի Կազմակերպության հետ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան։ Այս անգամ Ամալ Քլունին մջոցառմանը հրավիրել է ամուսնու ծնողներին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Page Six, Getty Images



© NEWS.am STYLE