Սիլվի Բարկովան՝ հետաքրքիր դիմահարդարմամբ

21:41   7 դեկտեմբերի, 2018

Հայկական սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան, ով արդեն 3 ամիս է՝ ազգությամբ հնդիկ իր ամուսնու հետ բնակություն է հաստատել Մումբայում, ներկայացել է հետաքրքիր դիմահարդարմամբ։

Դերասանուհին իր միկրոբլոգի Story հատվածում, որտեղ ցանկացած տեղեկատվություն 24 ժամ անց անհետանում է, սելֆի է տեղադրել, որում ծաղկավոր բլուզ է կրում, երկար ականջօղեր։ Դերասանուհին նուրբ շրթներկով է, ընդգծված են աչքերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր News.am Style-ի հարցերին՝ նշելով, որ ի տարբերություն շատ աղջիկների, որոնք հաճախ խուսափում են ամուսնությունից, քանի որ այն իր հետ բերում է կյանքի կտրուկ փոփոխություններ եւ նոր առօրյա,  երբեք չի վախեցել այդ ամենից:

Նույնիսկ, այն փաստը, որ ստիպված էր լքել հայրենիքն ու հարմարվել այլ բարքերին, չի վախեցրել նրան: Ինչպես ինքն է խոստովանել՝ «Սիրելի մարդու հետ հեշտ է, անգամ դժվարությունների ժամանակ»:



© NEWS.am STYLE