«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Երբեք ամուսնությունից չեմ վախեցել». Սիլվի Բարկովան՝ իր հնդկական ընտանիքի եւ Հնդկաստանին հարմարվելու մասին

13:25, 29 նոյեմբերի

Արդեն մոտ 3 ամիս է՝ հայկական սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան լքել է ցանկալի հայ հարսնացուների ցուցակն ու ազգությամբ հնդիկ իր ամուսնու հետ բնակություն հաստատել Մումբայում: NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է Սիլվիի հնդկական հարսանիքին, իսկ օրերս դերասանուհու հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպես է իրեն զգում նոր կարգավիճակում, արդյոք հարմարվե՞լ է Հնդկաստանին եւ իր հնդկական ընտանիքի ավանդույթներին:

Ինչպես միշտ՝ դերասանուհին դրական տրամադրությամբ պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:

Ի տարբերություն շատ աղջիկների, որոնք հաճախ խուսափում են ամուսնությունից, քանի որ այն իր հետ բերում է կյանքի կտրուկ փոփոխություններ եւ նոր առօրյա, Սիլվին երբեք չի վախեցել այդ ամենից: Նույնիսկ, այն փաստը, որ ստիպված էր լքել հայրենիքն ու հարմարվել այլ բարքերին, չի վախեցրել նրան: Ինչպես ինքն է խոստովանել՝ «Սիրելի մարդու հետ հեշտ է, անգամ դժվարությունների ժամանակ»:

«Երբեք ամուսնությունից չեմ վախեցել: Հակառակը՝ ժամանակավոր ընկերությունից, հանդիպումներից եմ վախեցել եւ խուսափել… Միշտ եմ կողմ եղել եւ ձգտել ընտանիք կազմել: Հիմա հարմարվելու փուլում եմ, որովհետեւ մի բան է՝ որպես տուրիստ այս երկրում լինելը, մեկ այլ բան՝ բնակվելը»,-անկեղծացավ դերասանուհին, որին խնդրեցինք պատմել նաեւ իր հնդկական ընտանիքի բարքերի մասին.

«Ես ընդհանուր կխոսեմ: Այստեղ ամեն ինչ որոշում են ծնողները: Կապ չունի՝ երեխան 13 տարեկան է, թե 43: Այստեղի ընտանեկան մոդելի եւ, առհասարակ, մենթալիտետի մասին կարելի է ժամերով խոսել ու տարիներով զարմանալ (ծիծաղում է) »:

Ինչ վերաբերում է առօրյա ոճին՝ Սիլվին հաճախ համադրում է իր ոճն ու հնդկական հագուտի դետալները՝ հագնում է եւ ազգային սարի, եւ սովորական առօրյա հագուստ, ընտանիքի անդամների հետ շփումն էլ արդեն ավելի հեշտ է դարձել:

«Հիմնականում անգլերեն եմ խոսում, փորձում եմ նաեւ հնդկերեն շփվել… մի քիչ արդեն խոսում եմ հնդկերեն»,-ուրախությամբ փաստեց նա՝ հավելելով, որ ի տարբերություն ամուսնու՝ ինքն այնքան էլ խանդոտ չէ, թեեւ ինչպես բոլոր զույգերը՝ իրենք էլ փոքրիկ բանավեճեր հաճախ են ունենում: Ինչ վերաբերում է Մումբայում բնակվելու գլխավոր դժվարությանը՝ դա հայրենիքի կարոտն է.

«Հենց Հայաստանն եմ կարոտել, որի մեջ մտնում է իմ տունը: Քույրերիս, ընկերներիս, փողոցները, ջուրը, բամբասող հարեւաններին, մարդկանց տխուր եւ ուրախ դեմքերը, մեր կտրող ցուրտը, արդեն կիսադատարկ փողոցները, քաղաքի լռությունը… Այդ ամենը շատ եմ կարոտել»,-նշեց դերասանուհին՝ հույս հայտնելով, որ մյուս տարվա մեջ անպայման կայցելի Հայաստան:

Ինչ վերաբերում է Բոլիվուդում նկարահանվելուն, ապա քայլեր կձեռնարկվեն այն ժամանակ, երբ Սիլվին վերջնականապես կկատարելագործի հնդկերենը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Սիլվի Բարկովան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search