Սիլվի Բարկովան՝ ամուսնու հետ

16:51   11 դեկտեմբերի, 2018

Հայկական սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան, ով արդեն 3 ամիս է՝ ազգությամբ հնդիկ իր ամուսնու հետ բնակություն է հաստատել Մումբայում, ամուսնու հետ լուսանկար է ներկայացրել։

Instagram-ի Story հատվածում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, պատասխանելով հետեւորդների հարցերին, Սիլվին տեղադրել է լուսանկար, որն արվել է դեկտեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր News.am Style-ի հարցերին՝ նշելով, որ ի տարբերություն շատ աղջիկների, որոնք հաճախ խուսափում են ամուսնությունից, քանի որ այն իր հետ բերում է կյանքի կտրուկ փոփոխություններ եւ նոր առօրյա, երբեք չի վախեցել այդ ամենից:



© NEWS.am STYLE