«Վերջապես տանն եմ». Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի սիրառատ լուսանկարը

13:57   13 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Երեւանում է եւ ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգի Story բաժնում, ուր տեղեկատվությունը միայն 24 է հասանելի, ինչից հետո անհետանում է, Անահիտ Սիմոնյանը լուսանկար է տեղադրել ամուսնու՝ երգիչ Հայկոյի եւ որդու հետ։

«Վերջապես տանն եմ»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին սեւ-սպիտակ լուսանկար էր ներկայացրել, որում բաց գույնի ջինսե տաբատ էր կրում եւ սեւ շապիկ։ Երգչուհին այն յուրօրինակ կերպ էր մեկնաբանել։



© NEWS.am STYLE