Շատ արյուն եւ մահ․ «Գահերի խաղը» սերիալի վերջաբանը

23:07   18 դեկտեմբերի, 2018

Ոչ մի կասկած չկա, որ «Գահերի խաղը» սերիալը շատ տխուր վերջաբան է ունենալու։ Դերասան Էյդան Գիլենը ET-ի հետ զրույցում պատմել է սերիալի վերջաբանի մասին․․․

«Ես միշտ մտածում էի, որ ոչ մի վատ բան չի լինի, եթե շոուն երջանիկ ավարտ ունենա։ Սակայն, չէր կարելի պատկերացնել, որ դա ընդունելի է», - ասել է նա։ Գիլենի կերպարը յոթերորդ եթերաշրջանի ավարտին մահացել է, Արիա Սթարք անունով դերակատարը կտրել է նրա կոկորդը։

Ինչպես նաեւ լրատվամիջոցներում ինֆորմացիա էր հայտնվել, որում դերասանուհի Սոֆի Թերները պատմել է, որ վերջաբանը ուրախ չի լինելու, նա նույնիսկ հիասթափվել է, երբ կարդացել է ութերորդ եթերաշրջանի սցենարը։ Սակայն, այդ մասին նա խոսել էր դեռ անցած ամառ։

«Այս եթերաշրջանում ավելի շատ արյուն ու մահ է լինելու։ Այն ավելի տանջալից է լինելու, քան նախորդները։ Մարդիկ նույնիսկ բաժանվելու են խմբերի եւ թշնամանալու են միմյանց հանդեպ, պայքարելու են, որ վերջաբանի համար ճիշտ դուրս գան»։

Աղբյուրն ու լուսանկարը՝ ЕТ



© NEWS.am STYLE