«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Գահերի խաղը» սերիալի աստղը զգուշացրել է, որ սպասվում է թեժ ու արյունալի վերջին եթերաշրջան

20:47, 29 հունիսի

«Գահերի խաղը» սերիալի վերջին՝ ամփոփիչ եթերաշրջանին սպասում են ինչպես երկրպագուները, այնպես էլ կինոքննադատները: Վերջապես պարզ կդառնա, թե ում է պատկանելու երկաթե գահը եւ թե ինչպես է ավարտվելու պայքարը: Մինչ երկրպագուները քննարկում են սերիալի հնարավոր զարգացումները, դերասանական կազմը ավելի է թեժացնում հետաքրքրությունը հետագա զարգացումների հանդեպ:

Այս անգամ հետաքրքրությունը բորբոքողի դերում հանդես եկավ Սոֆի Թերները: Նա պատմել է, թե ինչ կարող է սպասել հեռուստադիտողը:



Սոֆին ասել է. «Այս եթերաշրջանը ավելի արյունալի է լինելու, մահերով հագեցած: Մյուսներից տարբերվելու է նրանով, որ էմոցիոնալ առումով ավելի շատ է տանջելու: Մարդիկ հաստատ խմբերի կբաժանվեն ու իրար դեմ կպատերազմեն հանուն նրա, ինչը կհամարեն լավագույն լուծումը սերիալի համար»:

Սոֆին նաեւ բացել է փակագծերն ու ասել, որ իր հերոսուհին կվերականգնի հարաբերությունները նրանց հետ, ում հետ նախկինում անհամաձայնություններ է ունեցել:

Սանսա Սթարքի՝ իր հերոսուհու մասին խոսելիս Սոֆին շեշտել է, որ իր մոտ միշտ այնպիսի տպավորություն է եղել, թե Սանսան հատուկ դասեր է անցել՝ ինչպես հարմարվել միջավայրին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Instagram-ում Թերներին նշել էին մի հրապարակման վրա, որտեղ դաջվածքի վարպետը շնորհակալություն էր հայտնել նրան հանդիպման համար, իսկ դաջվածքը գայլի պատկեր էր , որը խորհրդանշում է Սթարքերի տոհմը: Դաջվածքը նաեւ ներառում էր գրություն. «Ոհմակին հաջողվում է փրկվել»:  Հիշեցնենք, որ այդ արտահայտությունը հնչում է նաեւ սերիալում, Սանսայի եւ իր քրոջ՝ Արիայի խոսակցության ժամանակ. «Միայնակ գայլը մեռնում է, բայց ոհմակը գոյատեւում է»:

Այս ամենը երկրպագուների համար հուսադրող փաստ կարող է լինել՝ վկայելով այն մասին, որ Սանսա Սթարքին կհաջողվի փրկվել վերջին եթերաշրջանում: 

«Գահերի խաղի» վերջին՝ ամփոփիչ եթերաշրջանը կհանձնվի երկրպագուների դատին 2019 թվականին: Նոր եթերաշրջանը կներառի ընդամենը 6 սերիա, սակայն սերիաները սովորականից ավելի երկար կտեւեն: 



                                                                                                     Աղբյուրը՝ Hollywoodlife.com
                                                                                                           Լուսանկարները՝ Imdb


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել