Մարիամ Ալեքսանյանը շքեղ կերպարում

14:09   13 հունվարի, 2019

Սերիալային, երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա ամեն օր իր էջի հետեւորդներին ուրախացնում է իր հմայիչ լուսանկարներով, առօրյայի, ժամանցի, աշխատանքի մասին պատմող տեսանյութերով:

Հմայիչ հայուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում Մարիամը միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է իր շքեղ տեսքը․ նա վառ դիմահարդարմամբ է, վարսերը գեղեցիկ հավաքված են։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններով ողողել են լուսանկարը։

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ անկեղծ ու հետաքրքիր զրույցի ընթացքում Մարիամը խոսել է նաեւ անձնական կյանքի, սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ հարաբերությունների, նրա աջակցության ու իր կյանքում նրա դերի կարեւորության մասին:

Խոսելով իր կոնֆորտ զոնայի մասին նա ասել է. «Ինձ վրա շատ մեծ ազդեցություն ունի հորոսկոպի իմ նշանը՝ Երկվորյակը: Ես ամեն տեղ հարմարավետություն գտնում եմ, բայց լինում են դեպքեր, երբ միեւնույն վայրը ինչ-որ ժամանակահատվածում կարող է ինձ հարմարավետ թվալ, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ, անգամ, երբ տվյալ միջավայրն ու մարդիկ չփոխվեն: Հիմա հասկացել եմ, որ իմ կոմֆորտ զոնան իմ տղամարդու կողքին է: Որտեղ Գոռն է, այնտեղ ես ինձ հարմարավետ եմ զգում, քանի որ այդտեղ ես պաշտպանված եմ, սիրված եւ ես ինձ ապահով եմ զգում: Եղել են դեպքեր, երբ իմ հարմարավետությունից դուրս եմ եկել հանուն ինչ-որ բանի, հետո հասկացել եմ, որ պետք չէր ինձ նեղություն տալ, որովհետեւ հաճախ դա չի էլ գնահատվում»:

 



© NEWS.am STYLE