«Թարխունն ինձ համար կյանք է»․ Թինա Քանդելակին կիսվել է Մարգարիտա Սիմոնյանի դիետայով

17:44   19 հունվարի, 2019

Հայտնի ռուս հաղորդավարուհի, Матч-ТВ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Քանդելակին իր Instagram-ում կիսվել է ընկերուհու՝ լրագրության մեկ այլ հայտնի աստղի, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դիետայով։

«Երեկ Մարգարիտա Սիմոնյանի հետ երկար քննարկում էինք դիետաները։ Երկուսս էլ տանջվեցինք, ես շարունակում եմ, իսկ նա գտավ ելքը։ Մարգոյի մոտ առավոտյան թագավորական նախաճաշ է։ Կան այնպիսի ուտեստներ, որոնք ինձ այցելում են ուտելիքների մասին էրոտիկ երազներում՝ պիցցա, պելմենի, կարկանդակներ։

Պարզ է, որ նման հաճույքից հետո մինչեւ ժամը 17։00-ն չես ցանկանում ուտել, իսկ եթե այդ ժամին ուտել, ապա միայն սպիտակուցներ։ Այսինքն, այնպես չէ, ինչպես ես եմ սիրում՝ հավելելով բանջարեղեն, այլ մաքուր սպիտակուց՝ առանց վարունգի, լոլիկի եւ այլ բանջարեղենային ուրախությունների։ Նույնսիկ թարխուն չեմ կարող ուտել, իսկ թարխունն ինձ համար կյանք է», — պատմել է Քանդելակին՝ հավելելով, որ Սիմոնյանը հետեւում է քաշին իր սեփական մեթոդով։

Մի խոսքով ընկերուհիները հաճախ են քննարկում դիետաներն ու առողջ ապրելակերպը։ Թինան, ինչպես հայտնի է հաճախում է մարզասրահ, ինչպես նաեւ նա միշտ հսկում է իր սննդակարգը։ Մարգարիտան ընդհակառակը, իրեն շատ չի ծանրաբեռնում, սիրում է պատրաստել եւ հյուրասիրել, ինչն էլ խորհուրդ է տալի ընկերուհուն։



© NEWS.am STYLE