Էմիլի Ռատակովսկին՝ առանց ներքնազգեստի

16:04   30 հունվարի, 2019

Թոփ մոդել, սեքսուալ գեղեցկուհի Էմիլի Ռատակովսկին հայտնի է անկեղծ լուսանկարներով։ Գեղեցկուհին միշտ կարողանում է զարմացնել երկրպագուներին իր կերպարներով։

Ժամեր առաջ Ռատակովսկին Instagram-ում նոր լուսանկարով է կիսվել։ Մոդելը հրաժարվել է ներքնազգեստից եւ սպիտակ շապիկ է կրում, որը ցուցադրում է նրա կուրծքը։ Կերպարն ամբողջացրել են մատանիներն ու ակնոցը։

Ի դեպ, օրերես մոդելը կիսվել է սննդակարգի գաղտնիքներով։ Պարզվում է՝ նա իրեն չի տանջում խիստ դիետաներով եւ սովի չի մատնվում։ Հակառակը՝ Էմիլին ախորժակի բացակայությունից չի գանգատվում եւ վայելում է համեղ ուտելիքը։ Մոդելը, սակայն, ամենայն լրջությամբ է ընտրում մթերքը։ Նաճախաշին վարսակի փաթիլների փոխարեն Ռատակովսկին քաղցր եւ կալորիական ինչ-որ բանով սուրճ է խմում։

Առավոտյան կարելի է քաղցրավենիք օգտագործել, քանի որ ավելորդ կալորիաները կայրվեն օրվա ընթացքում։ Ռոտակովսկին շատ է սիրում կրուասաններ եւ դրանց շատ նման թխվածքաբլիթներ, որոնք ստացել են «քուին ամանի» անվանումը։ Դրանք Ռատակովսկին գնում է իր սիրելի սրճարանից։

 



© NEWS.am STYLE