Եվգենի Պետրոսյանի սիրուհին խոստովանել է, որ «գեր, բշտիկներ ունեցող անճոռնի» է

16:39   1 փետրվարի, 2019

29-ամյա Տատյանա Բրուխունովան՝ 73-ամյա Եվգենի Պետրոսյանի օգնականն ու սիրելին, չի կարողանում հանգիստ հարաբերություններ կառուցել։ Պատճառը նրան ատողներն են, ովքեր հարձակվել են Բրուխունովայի վրա։ Վերջինս նրանց է դիմել Instagram-ի հրապարակման միջոցով ու խոստովանել՝ տեղյակ է, որ իդեալական չէ։

«Հույս ունեմ՝ բանականությունը կհաղթի, եւ դուք վերջապես կդադրեք հետեւել ինձ։ Եվ պետք չէ ինձ հիշեցնել, որ գեր եմ, զարհուրելի, բշտիկներ ունեցող անճոռնի։ Ես առանց ձեզ էլ գիտեմ այդ մասին։ Հ. Գ. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն եւ ադեկտվատ են»,- գրել է Բրուխունովան։

Ավելի վաղ եւս Բրուխունովան ստիպված է եղել պատասխանել ատելությամբ լի մեկնաբանություններին. օգտատերերը նրան անվանել էին թեթեւ վարքագիծ ունեցող։

Նրանց ամենաշատը զայրացնում է, որ Տատյանայի զգեստապահարանում լի են բրենդային իրերը։ Օգտատերերը եզրահանգում են անում, որ նա Պետրոսյանի հետ է շահադիտական նպատակով։

Բրուխունովայի եւ Պետրոսյանի սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա ամռանը։ Երբ արտիստը պաշտոնապես բաժանվեց Ելենա Ստեպանենկոյից, Տատյանան անկեղծ հարցազրույց տվել՝ խոստովանելով, որ Եվգենի Պետրոսյանի հետ իրեն կապում են ռոմանտիկ հարաբերություններ։



© NEWS.am STYLE