«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ սիրուհին ներկայացրել է իրենց հարաբերությունների պատմությունը

14:17, 31 դեկտեմբերի

Եվգենի Պետրսյանի նոր սիրելին՝ Տատյանա Բրուխունովան, ում հասցեին մի շարք մեղադրանքներ են հնչել, «Эксклюзив» հաղորդման ընթացքում պատմել է ճշմարտությունը։ Հայազգի հումորիստի թատրոնի տնօրենին մեղադրում էին շահադիտական նպատակների, ժլատության մեջ, տեղեկություններ էին տարածվել, որ նա երկվորյակների է սպասում, եւ նույնիսկ հրապարակվել էին նրա բնակարանի լուսանկարները վերանորոգումից հետո։

Հաղորդման ընթացքում Տատյանան պատմել է, որ Պետրոսյանի մոտ աշխատանքի է ընդունվել 18 տարեկան հասակում։ Սկզբնական շրջանում նա Ելենա Ստեպանենկոյի աջ ձեռքն է եղել եւ զբաղվել է նրա կայքով։ Ստեպանենկոն Տատյանային թույլ է տվել ապրել իր բնակարանում. նա տեղափոխվել էր այլ քաղաքից եւ պաշտպանության կարիք ուներ։ Սակայն որոշ ժամանակ անց Ստեպանենկոն նրան սկսել է մրցակից համարել եւ ստորացրել։

«Որոշ ժամանակ անց Ելենա Գրիգորեւնան խանդում էր, ինչը բավական ագրեսիվ էր արտահայտում։ Նա շատ տաղանդավոր, վառ, կին է, բայց մենք չկարողացանք միասին աշխատել, քանի որ ես սովոր չեմ, որ ինձ վրա պետք է բղավեն։ Միշտ խնդիրն իմ մեջ եմ փնտրել, բայց հասկացել եմ, որ նա ցանկացել է ապակայունացել ինձ»,- խոստովանել է Տատյանան։ Դրանից հետո Տատյանան որոշել է աշխատել միայն Եվգենի Վահանովիչի հետ, ինչպես նաեւ նրան օգնել տնային հարցերում, քանի որ այդ հարցերում նա «նման է երեխայի»։

«Երբ եկա Եվգենի Վահանովիչի մոտ, ամուսնություն չտեսա, տեսա միայն զուգընկերային, հարգալից, վստահելի հարաբերություններ, բայց ոչ ամուսնություն եւ սեր։ Չնայած ես իրավունք չունեմ դատողություններ անել այդ մասին, դա իմ գործը չէ։ Այդ պահին նա բոլորովին միայնակ էր»,- խոստոնավել է Բրուխունովան։

Նրա խոսքով՝ խոսակցություններ են պտտվում նաեւ այն մասին, որ ինքը հավակնում է ատիստի առասպելական ունեցվածքին։ «12 տարի ես Պետրոսյանի կողքին եմ եւ եթե այդպիսին լինեի, դա տեղի կուենանար ավելի շուտ, եւ ամբողջ պատմությունը վաղուց արդեն ավարտված կլիներ։ Իմ խնդիրն է առաջին հերթին պահպանել նրա առողջությունը։ 73 տարեկան հասակում մարդը ուշադրության, հոգատարության կարիք ունի։ Եթե այնպես է ստացվել, որ ես հայտնվել եմ նրա կողքին, ես պետք է Եվգենի Վահանովիչին թուլանալու հնարավորություն տամ։ Նա պետք է բեմ բարձրանա, քանի դեռ սիրտը զարկում է»,- խոստոնավել է Տատյանան։

Նա, սակայն խուսափել ուղիղ հարցից՝ արդյոք սիրում է Պետրոսյանին եւ ասել է, որ որպես այդպիսին՝ «սիրո պատմություն» չեն ունեցել. «Պարզապես երկու մարդու հարմար է միմյանց հետո եւ նրանք փոխադարձ համակրանք են զգում»։ «Անխոս, նա ինձ համար մտերիմ մարդ է եւ մեծ տեղ ունի իմ սրտում։ Այսօր ես առանց նրա կյանքը չեմ պատկերացնում»,- հայտարարել է Տատյանան։

Այդպես էլ պարզ չի դարձել՝ արդյոք Պետրոսյանն ու Բրուխունովան միասին են ապրում, սակայն նա հայտնել է, որ հղի չէ, ինչն իրեն վերագրում էին ԶԼՄ-ները։

«Ես երեխան եւ հղիություն չեմ ունեցել եւ չունեմ, բայց ես ինձ տեսնում եմ մայրիկի դերում։ Այս պահի դրությամբ պաշտոնական առաջարկություն չի եղել, անկեղծ»,- խոստովանել է Տատյանան։

Աղբյուրը՝  Starhit


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել