«Տղամարդիկ կգնահատեն»․ Աննա Սեդակովան ցույց է տալիս, թե ինչպես փետրվարի 14-ին նվիրել ցանկալի կազմվածք

23:17   12 փետրվարի, 2019

Թինա Քանդելակիի հետքերով, որը բացահայտել էր լավ ֆիզիկական կազմվածք ունենալու գաղտնիքները, երգչուհի Աննա Սեդակովան ցուցադրել է, թե ինչպես պահպանել մարմնի տոնուսը։ Սիրո տոնին միայնակ չլինելու համար նա առաջարկել է մարզել բարեմասնությունները։

Երգչուհին կարճ հոլովակ է նկարահանել, որում ցուցադրում է մի քանի շարժում։

View this post on Instagram

A post shared by ANNA SEDOKOVA (@annasedokova) on

«Սուրբ Վալենտինին մնացել է գրեթե ոչինչ, սակայն, եթե պատճառը «քո մեջ չէ, այլ իմ» պետք է համարձակ գնալ մարզասրահ՝ մարզելու բարեմասնությունները։ Եվ՛ օգտակար է, եւ՛ տղամարդիկ կգնահատեն», - խորհուրդ է տվել Սեդակովան։

Մեկնաբանություններում սեւահեր երգչուհին պատմել է, որ դա նրա ամենօրյա մարզումն է։ Նա ընդգծել է, որ հատուկ ծանրացուցիչ հարմարանքներ նա օգտագործում է միայն ոտքերի վրա։

Թվում է, նա սկսել է լրջորեն զբաղվել այն բանից հետո, երբ նրա գիրանալու մասին բազմաթիվ հոդվածներ հրապարակվեցին։  

Վերջերս Սեդակովան հրապարակել էր լուսանկար, որը օգտատերերի քննադատությունների առիթ հանդիսացավ։ Նրանք քննարկում էին, որ երգչուհին սկսել է չզբաղվել սպորտով։



© NEWS.am STYLE