Լուրջ սկանդալի պատճառով Ալեքսանդր Դրուզն այլեւս չի լինի «Ինչ, որտեղ, երբ» խաղում

14:17   15 փետրվարի, 2019

«Ինչ, որտեղ, երբ» խաղի 63-ամյա մագիստրոս Ալեքսանդր Դրուզը եւ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի 37-ամյա գլխավոր խմբագիր Իլյա Բերն այլեւս չեն հայտնվի «Առաջին ալիքի» եթերում։ Հեռուսաընկերության ղեկավարությունն անորոշ ժամկետով արգելք է սահմանել։ Որոշումը հաջորդել է Դրուզի եւ Բերի՝ կաշառքի փոխադարձ մեղադրանքներին։ «Առաջին ալիքը» պաշտոնական հայտարարություն է տարածել որոշման մասին։

«Վնաս է հասցվել «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի  հեղինակությանը եւ Առաջին ալիքին՝ որպես հեռարձակող։ Այս իրավիճակում Առաջին ալիքի ղեկավարությունն աջակցում է ընկերությունների եւ արտադրողների որոշմանը՝ Իլյա Բերին եւ Ալեքսանդր Դրուզին «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» եւ «Ինչ, որտեղ, երբ» նախագծերում հետագա մասնակցությունից հեռանցելու մասին»,- ասված է փաստաթղթում։  

«Игра-ТВ»-ի գլխավոր տնօրեն, «Ինչ, որտեղ, երբ» ակումբների միջազգային ասոցիացիայի պատվավոր նախագահ Անատալյա Ստեցենկոն եւս հանդես է եկել հայտարարությամբ։ «Իրավիճակը սկանդալային է եւ ազդում է նաեւ մեր հաղորդման վրա։ Հաղորդման հեռուստադիտողը  շատ է սիրում Ալեքսանդր Դրուզին։ Ալեքսանդրը խաղում է 1981թ.-ից՝ 38 տարի, եւ երբեք նման իրավիճակում չի եղել։ Ով էլ իրավացի լինի այդ կոնֆլիկտում, իսկ դրա երկու մասնակիցները հակառակն են պնդում, նրանք չպետք է անձնական հաշիվներ մաքրեն եթերում»,- նշել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի համահեղինակն ու առաջին խմբագիրը։

Ավելի վաղ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի խմբագիր Իլյա Բերը պատմել է, որ հաղորդմանը մասնակցությունից երեք օր առաջ «Ինչ, որտեղ, երբ» ակումբի հայտնի մագիստրոս Ալեքսանդր Դրուզy փորձել է կաշառել իրեն։ Ըստ նրա հայտարարության՝ գիտակն ակնարկել է, որ «ժամանական է երեք մլն վաստակել, որի մի մասը ինքը կարող է իրեն պահել»։ Բերի խոսքով՝ ինքը շփոթվել է, ձեւացրել, թե ոչինչ չի հասկացել, սակայն որոշ ժամանակ անց որոշել է բացահայտել Դրուզին։ «Ես հասկացա, որ չեմ ցանկանում ամեն բան այսպես թողնել։ Դուզը շատերին է հայտնի որպես անազնիվ մարդ։ Որոշեցի փորձել «բռնել» նրան»։ Իր հերթին Դրուզը հայտարարել է, որ Բերն իրեն գործարք է առաջարկել, իսկ ինքը համաձայնել է՝ հասկանալու համար՝ որքան հեռուն նա կարող է գնալ։



© NEWS.am STYLE