Հմայիչ Հասմիկ Խոջյանը՝ նոր կերպարում

10:49   20 փետրվարի, 2019

«Էլենի օրագրից» սիրված դերասանուհի Հասմիկ Խոջյանը ներկայացել է գրավիչ կերպարում։

Դերասանուհին նոր հրապարակում է արել իր միկրոբլոգում՝ տեղադրելով լուսանկարը, որում կապույտ շրջազգեստ է կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Դերասանուհին գանգուր մազերով է, կերպարն ամբողջացրել են սպիտակ կոշիկները։ Հասմիկի ձեռքին քաղցր բամբակ է։ «Քաղցր-մաղցր» շարքից ...իսկ դու քաղցրակե՞ր ես»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին բլից զրույց էր ունեցել NEWS.am Style-ի հետ սիրո թեմայով եւ ներկայացրել նոր ֆոտոշարքը։

Լուսանկարները՝ Instagram եւ Elevon



© NEWS.am STYLE