Սպորտային հանդերձանք եւ կոշիկներ․ Լիլիթ Հովհաննիսյանի գայթակղիչ դիրքով լուսանկարը

11:48   24 փետրվարի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ցուցադրել է, թե ինչպես է պատրաստվում սօասվելիք համերգին։ Նա ներկայացել է ամենօրյա տեսքով․ մոխրագույն սպորտային հանդերձանք, նույն  երանգի սպորտային կոշիկներ։ Լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Մեծ համերգը սկսվում է գործվածքների փոքր կտորտանքներից»։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը զրուցել էր Լիլիթ Հովհաննիսյան ըներության ներկայացուցիչ Սյուզաննա Խանզադյանի հետ․

«Լիլիթի ոգեշնչման աղբյուրն իր երկրպագուներն են, նրանք ամեն օր ոգեշնչում են նրան ձեռնարկելու ինչ-որ նոր, ինքնատիպ ու հետաքրքիր նախաձեռնություն: Լիլիթը շատ ուրախ է, որ ունի նման հավատարիմ երկրպագուների բանակ», - ասել էր նա։



© NEWS.am STYLE