«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նոր մանրամասներ Լիլիթ Հովհաննիսյանի երեւանյան առաջին մենահամերգի, ընտրված զգեստների եւ երգչուհու տրամադրվածության մասին

15:04, 21 փետրվարի

Մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ համերգասրահում կկայանա Լիլիթ Հովհաննիսյանի երեւանյան առաջին մենահամերգը, որը կրում է Dream World Tour անվանումը։ Բացի Երեւանից՝ երգչուհին համերգային շրջագայությամբ հանդես կգա ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մի շարք քաղաքներում։

NEWS.am STYLE-ը խոստանում է իր ընթերցողներին ներկայացնել մարտի 9-ին կայանալիք երեւանյան մենահամերգի ամենահետաքրքիր դրվագները, իսկ մինչ այդ՝ զրուցել ենք Լիլիթ Հովհաննիսյան ըներության ներկայացուցիչ Սյուզաննա Խանզադյանի հետ՝ պարզելու առաջիկա համերգի բոլոր մանրամասները․

Մինչ օրս քննարկվում է Լիլիթի` ԱՄՆ-ում տեղի ունեցած մենահամերգը: Ի՞նչ թիմի հետ եք աշխատել այն ժամանակ եւ արդյոք նույն թիմի հե՞տ եք աշխատելու հիմա:

Լիլիթը չունի մշտական թիմ, որի հետ մշտապես համագործակցում է: Ամեն նախագծի համար նա ընտրում է այդ նախագծին համապատասխան պրոֆեսիոնալների, որոնց հետ իրականացնում է այդ աշխատանքները: Հետեւաբար՝ Միացյալ Նահանգների համերգը մեկ այլ կազմ էր սպասարկում, այս համերգը՝ բոլորովին այլ: Այս անգամ Լիլիթն ընտրել է լավագույն հնչյունային, ձայնային եւ բեմի մասնագետներին:

Այսքան տարիների գործունեության ընթացքում Լիլիթն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների` վայելելով երկրպագուների սերը, սակայն միայն այս տարի որոշեց Երեւանում հանդես գալ մենահամերգով: Ինչո՞ւ այդքան ձգվեց մենահամերգի պահը:

Միջազգային չափանիշներին համապատասխան համերգ իրականացնելու համար շատ մեծ հնարավորություններ են անհրաժեշտ, ինչը չկար տարիներ առաջ: Փառք Աստծո, այսօր արդեն հնարավորություն կա իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան համերգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի միջոցներով, առանց որեւէ այլ կազմակերպության կամ անհատի ֆինանսական միջամտության: Եվ ահա, աշխատում ենք այդ ուղղությամբ:

Բացի այդ, պետք է ասեմ, որ Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուներն այնքան շատ նամակներ էին ուղղում մեզ՝ պահանջելով կազմակերպել Երևանում արտիստի մենահամերգը: Այս առումով այլեւս հնարավոր չէր ուշացնել համերգը: Մարտի 9-ի համերգը թեեւ փոքր-ինչ ուշացած, այնուամենայնիվ, շատ սպասված իրադարձություն է բոլորի՝ թե՛ Լիլիթ Հովհաննիսյանի, թե՛ նրա երկրպագուների համար:

Այս մենահամերգով սկիզբ է տրվելու Լիլիթի համաշխարհային շրջագայությանը: Ո՞ր երկրներում եք պատրաստվում ելույթներ ունենալ: Որո՞նք են ցուցակում առջինները:

Dream World Tour-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 9-ին, ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:

Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ այլ երկրների քաղաքներում:

Լիլիթի յուրաքանչյուր ելույթ առանձնահատուկ է ոչ միայն ընտրված շոուով, այլեւ հագուստով, դիմահարդարմամբ եւ կերպարով, որոնցով հաճախ հենց ինքն է զբաղվում: Այս համերգի շրջանակում ո՞ւմ զգեստներն է կրելու Լիլիթ Հովհաննիսյանը:

Դե, իհարկե, Լիլիթն, ինչպես միշտ, ներկայացնելու է իր հեղինակած զգեստները: Տարիներ շարունակ համերգների, տեսահոլովակների և մնացած բոլոր նախագծերի ժամանակ հենց Լիլիթն է զբաղվում եւ՛ իր, եւ՛ իր պարողների, եւ՛ այլ գործող անձանց լուքերով և հագուստների դիզայնով՝ սկզբից մինչև վերջ: Լիլիթը ոչ միայն այդ բոլոր զգեստների դիզայներն է, այլև հենց նրա ձեռքերն են մասնակցում այդ զգեստների ստեղծման ամբողջ գործընթացին: Այլ ոճաբանների, դիզայներների հետ Լիլիթը չի համագործակցում:

Ի՞նչ զգացողություններ ունի Լիլիթ Հովհաննիսյանը մենահամերգից առաջ: Հուզմունքը մե՞ծ է:                                                                                                                             

Լիլիթը շատ հուզված եւ ոգևորված է: Սա երգչուհու կարիերայի՝ մինչեւ այս եղած իրադարձություններից ամենահավակնոտն ու բաղձալին է: Եվ արտիստը ջանք չի խնայել՝ հավուր պատշաճի պատրաստվելու համար:

Հետեւելով, թե որքան երկրներում է այս ընթացքում ելույթներ ունենալու Լիլիթ Հովհաննիսյանը` տպավորություն է, թե հանգստյան ժամանակ չի ունենալու առաջիկայում: Որտեղի՞ց է ստանում այդքան ոգեշնչում եւ էներգիա:

Լիլիթի ոգեշնչման աղբյուրն իր երկրպագուներն են, նրանք ամեն օր ոգեշնչում են նրան ձեռնարկելու ինչ-որ նոր, ինքնատիպ ու հետաքրքիր նախաձեռնություն: Լիլիթը շատ ուրախ է, որ ունի նման հավատարիմ երկրպագուների բանակ:

Քանի որ շրջագայությունը կոչվում է «Երազ», ենթադրում եմ, որ սա Լիլիթի երազանքն է, որն իրականություն է դարձրել: Հաջորդիվ ո՞ր երազանքն է նա իրականացնելու:

Լիլիթի առաջիկա նպատակներն ու երազանքները բազմաթիվ են եւ հերթով իրականություն են դառնալու:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել