Ժաննա Լեւինայի «խենթ» պարը՝ ամուսնու տարեդարձին

18:17   24 փետրվարի, 2019

Ռուսաստաբնակ հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան շարունակում է իր գերակտիվությունը միկրոբլոգի իր էջում: Նա իր Instagram-ում հերթական հրապարակումն է կատարել, որում նա ցուցադրել է իր «խենթ պարը»։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ օրերս Գարիկ Մարտիրոսյանը տոնել է իր 45-ամյակը, որին ներկա են եղել շոումենի ընկերները, ռուսական էստրադայի աստղերը, Երեւանից տոնին միացել են նաեւ հայտնի հայկական խմբեր։

View this post on Instagram

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Ինչպես երեւում է Ժաննայի հագուստից նա հենց ամուսնու ծննդյան օրն է նկարահանել այս տեսանյութը։

Մեկնաբանությունների հատվածում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ասում է, որ կողքին պարում են նրա ընկերուհիները՝ Ալսուն եւ Էլինա Ջանիբեկյանը։



© NEWS.am STYLE