Ինչ ռեակցիա են առաջացնում հրեաների մասին կատակները Գարիկ Մարտիրոսյանի մոտ

10:13   26 փետրվարի, 2019

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, շատ է սիրում կատակել եւ մշտապես զվարճալի հրապարակումներ է անում։ Նա համատեղ լուսանկար է հրապարակել ամուսնու հետ, որն արվել է հայտնի պրոդյուսեր Ալեքսեյ Բոկովի հոբելյանի ընթացքում։

«Այն պահը, երբ սեղանի շուրջ նստածներից մեկը զավեշտ է պատմում հրեաների մասին»,- լուսանկարի մեկնաբանություններում կատակել է Լեւիանան։ Ինչպես հայտնի է, Գարիկ Մարտիրոսյանի կինը հրեա է, եւ նրանց ընտանիքում հաճախ են կատակում ազգային պատկանելության վերաբերյալ։

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը նշել էր հոբեյլանը։ Շոումենին նվիրված երկույթին ելույթ են ունեցել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալսուն, Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վարումը, ինչպես նաաեւ հայ հայտնի երաժիշտներ՝ Գարիկ եւ Սոնա խումբը, Արտակ Ներսիսյանը։



© NEWS.am STYLE