«Միշտ կարող ես հույսդ ինձ վրա դնել». Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ջերմ լուսանկարը

10:57   28 փետրվարի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։ Նա նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում պատկերված է կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։

«Միշտ կարաս հույսդ իմ վրա դնես»,- ընտանեկան լուսանկարի մեկնաբանություններում գրել է Սարգիս Գրիգորյանը։ Համատեղ կադրը հետեւորդներին, իսկապես, դուր է եկել, նրանք բազմաթիվ դրական մեկանաբանություններ են թողել՝ գրելով. «Գեղեցիկ ընտանիք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սարգիս Գրիգորյանը խոսել էր ընկերության մասին։

«Ինչքան մեծանում եմ, էնքան հորս եմ նմանվում ու քիչ քիչ սկսում եմ հասկանալ, որ մեծիս տված ամեն խորհուրդ սկսել եմ տալ իմ աղջիկներին... Ժամանակին չէի համաձայնվում` նույնիսկ շատ հարցերի շուրջ վիճում էինք... Դե ջահել էի, կատարս տաք էր, գլխումս քամի, իսկ շուրջս լիքը լավ ընկերներ... Հայրս միշտ ինձ ասում էր. «Այ տղա մարդ էդքան ընկեր կունենա, որ դու ունես, ախր էնքան շատ են, որ անունները չեմ հիշում...»։

Մեր վիճաբանության հիմնական թեման սա էր` ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ... Ես իրեն ասում էի՝ էդ ո՞նց է, որ դու մի ընկեր ունես, այ հեր... դու ախր հիմի պիտի ինձնից 10 անգամ շատ ընկեր ունենաիր.... Իսկ ինքը անընդհատ նույն բանն էր կրկնում... Այ Սաքուլիկ` այ բալա ընկեր նշանակում ա` ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ... տղա ջան, դա լուրջ գործա ընկեր լինել ու ընկեր ունենալ...

Ես շատ էի զարմանում հորս պատասխանատվություն ասածի վրա ու մտածում էի... «Ինչ դժվար բան կա ընկերություն անելու մեջ` դրանից հեշտ բա՞ն...բարեւ, բայլուս, ինչ կա, ինչ չկա հետո կստացվի»։ Մեծացանք մի քիչ... մի քիչ քչացավ ընկերությունս։ Մի քիչ էլ մեծացանք...մի քիչ էլ քչացավ ընկերս։ Անընդհատ մեղադրում էի՝ «Տո էս ինչ ընկեր, տո էն ինչ ընկեր, տո էս մեկն իրան սխալ պահեց, էն մեկը կռիվ արի չեկավ` կողքս չկանգեց...բլա, բլա, բլա...»։

Հետո հասկացա՝ ոչ ոք մեղավոր չի ուղղակի ԸՆԿԵՐՆԵՐԸ շատ չեն լինում, դա հեշտ գործ չի, դա մեծագույն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԱ ու ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ... Մի քիչ էլ, որ մեծացա ավելի շատ բան հասկացա, որ Շները ավելի են ձգում ինձ որպես զրուցակիցներ ու որպես ԸՆԿԵՐՆԵՐ... Հանկարծ չկարծեք, թե մարդկանց մեջ չունեմ ընկերներ։ ...Կան իհարկե` քիչ, բայց կան, իսկ այ շների հետ մի ուրիշ զգացումա, մի ուրիշ տեսակ անկեղծություն եմ զգում շփվելիս... Երեւի մեծանում ենք։

P.S. Մարդու հետ կանես ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, թե ՇԱՆ մեկ է ունեցիր այդ բառի հանդեպ մեծագույն ու լրջագույն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ զգացում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE