Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել ընկերության մասին։ Լուսանկարում դերասանը պատկերված է շան հետ։
«Ինչքան մեծանում եմ, էնքան հորս եմ նմանվում ու քիչ քիչ սկսում եմ հասկանալ, որ մեծիս տված ամեն խորհուրդ սկսել եմ տալ իմ աղջիկներին... Ժամանակին չէի համաձայնվում` նույնիսկ շատ հարցերի շուրջ վիճում էինք... Դե ջահել էի, կատարս տաք էր, գլխումս քամի, իսկ շուրջս լիքը լավ ընկերներ... Հայրս միշտ ինձ ասում էր. «Այ տղա մարդ էդքան ընկեր կունենա, որ դու ունես, ախր էնքան շատ են, որ անունները չեմ հիշում...»։
Մեր վիճաբանության հիմնական թեման սա էր` ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ... Ես իրեն ասում էի՝ էդ ո՞նց է, որ դու մի ընկեր ունես, այ հեր... դու ախր հիմի պիտի ինձնից 10 անգամ շատ ընկեր ունենաիր.... Իսկ ինքը անընդհատ նույն բանն էր կրկնում... Այ Սաքուլիկ` այ բալա ընկեր նշանակում ա` ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ... տղա ջան, դա լուրջ գործա ընկեր լինել ու ընկեր ունենալ...
.jpg)
Ես շատ էի զարմանում հորս պատասխանատվություն ասածի վրա ու մտածում էի... «Ինչ դժվար բան կա ընկերություն անելու մեջ` դրանից հեշտ բա՞ն...բարեւ, բայլուս, ինչ կա, ինչ չկա հետո կստացվի»։ Մեծացանք մի քիչ... մի քիչ քչացավ ընկերությունս։
Մի քիչ էլ մեծացանք...մի քիչ էլ քչացավ ընկերս։ Անընդհատ մեղադրում էի՝ «Տո էս ինչ ընկեր, տո էն ինչ ընկեր, տո էս մեկն իրան սխալ պահեց, էն մեկը կռիվ արի չեկավ` կողքս չկանգեց...բլա, բլա, բլա...»։
Հետո հասկացա՝ ոչ ոք մեղավոր չի ուղղակի ԸՆԿԵՐՆԵՐԸ շատ չեն լինում, դա հեշտ գործ չի, դա մեծագույն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԱ ու ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ...

Մի քիչ էլ, որ մեծացա ավելի շատ բան հասկացա, որ Շները ավելի են ձգում ինձ որպես զրուցակիցներ ու որպես ԸՆԿԵՐՆԵՐ... Հանկարծ չկարծեք, թե մարդկանց մեջ չունեմ ընկերներ։
...Կան իհարկե` քիչ, բայց կան, իսկ այ շների հետ մի ուրիշ զգացումա, մի ուրիշ տեսակ անկեղծություն եմ զգում շփվելիս... Երեւի մեծանում ենք։
P.S. Մարդու հետ կանես ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, թե ՇԱՆ մեկ է ունեցիր այդ բառի հանդեպ մեծագույն ու լրջագույն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ զգացում»,- գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով