«Անմիջապես նկատելի է, որ լուսանկարիչը տղամարդ է». Ժաննա Լեւինան կանանց շնորհավորել է լուսանկարով, որում ցուցադրել է սլացիկ ոտքերը

20:07   8 մարտի, 2019

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան իր հետեւորդներին շնորհավորել է լուսանկարում, որում ցուցադրել է սլացիկ ոտքերը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

«Անմիջապես նկատելի է, որ տոնին տղամարդ լուսանկարիչ է եղել։ Հրաշալի դիրքից է նկարել. ոտքերս երկար են, գլուխս՝ փոքր»,- մեկնաբանել է Ժաննան։ Նրան լուսանկարը կարծես շատ է դուր եկել. Ժաննան իրեն երազանք է անվանել։

Լուսանկարն արվել է նրա ամուսնու հոբելյանի ընթացքում, որը տոնվել է Մոսկվայում՝ Golden Palace-ում։

Միջոցառմանը հավաքվել էին շոումենի ընկերները, ռուսական էստրադայի աստղեր եւ հայկական բենդեր։ Միջոցառմանը սեւ-սպիտակ դրես կոդ էր սահմանված։

Ժաննան մի գույնով չէր սահմանափակվել՝ ընտրելով ե՛ւ սեւը, ե՛ւ սպիտակը։ Զգեստին ետեւի հատվածից նայելու դեպքում կարելի է կարծես, թե այն մեծաշուք է եւ պատրաստված միջնադարյան ոճով։ Սակայն դիմացի հատվածից զգեստը կարճ է եւ ցուցադրում է Լեւինայի սլացիկ ոտքերը։ Լեւինան մարգարտյա վզնոց է կրում։



© NEWS.am STYLE