Մայքլ Ջեքսոնի երգերը դադարել են հնչեցնել Կանադայի եւ Նոր Զելանդիայի ռադիոկայաններով

23:02   8 մարտի, 2019

Կանադայի եւ Նոր Զելանդիայի մի քանի ռադիոկայաններ իրենց երգացանկից հանել են Մայքլ Ջեքսոնի երգերը։ Պատճառը «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմն է, որն ամբողջությամբ նվիրված է երգչի զոհերին, որոնք նրան մեղադրում են մանկապղծության մեջ։ Այժմ երգչի ժառանգներն ամերիկյան NBO ալիքի հետ դատական գործընթացի մեջ են։

4 ժամ տեւողությամբ ֆիլմում Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչակը պատմում են՝ ինչպես են բռնության ենթարկվել Մայքլի կողմից, երբ համապատասխանաբար 7 եւ 10 տարեկան են եղել։

Այս սուր թեման, որն արդեն  տարի կապվում է  Մայքլ Ջեքսոնի անվան հետ, առաջին անգամը չէ, որ բարձրացվում է։ 1993թ․-ին, երբ արտիստին առաջին անգամ մեղադրեցին մանկապղծության մեջ, Օպրան անձամբ է հարցրել երգչին մանկահասակների հանդեպ հետաքրքրության մասին։

Իր պատասխանը նա սկսել է մանկության հիշողություններից․ «Ես հիշում եմ ինձ ձայնագրման ստուդիայում։ Ստուդիայի կողքին այգի կար եւ այնտեղ տեսա խաղացող երեխաների։ Որքան շատ էի ցանկանում խաղալ նրանց հետ։ Մարդիկ զարմանում են, թե ինչում եմ ինձ շրջապատում երեխաներով։ Ես փորձում եմ վերականգնել բաց թողնվածը, ինչից զրկված եմ եղել մանկության տարիներին։ Դիսնեյլենդը, խաղային ապարատները, զվարճանքների այգիները։ Ես այնքան եմ սիրում այդ ամենը։ Սակայն շ, երբ ես փոքր էի, ես խետք է միայն աշխատեի, աշխատեի, աշխատեի․․․»։



© NEWS.am STYLE