MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին պատմող ֆիլմը, որում նրան մեղադրում են մանկապղծության մեջ

11:07, 21 փետրվարի

HBO ընկերությունը ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի մասին «Լքելով Նեվերլենդը» վավերաֆրական ֆիլմի առաջին թրեյլերը, որում երգչի զոհերը նրան մեղադրում են մանկապղծության մեջ։ 4 ժամ տեւողությամբ ֆիլում Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչակը պատմում են՝ ինչպես են բռնության ենթարկվել Մայքլի կողմից, երբ համապատասխանաբար 7 եւ 10 տարեկան են եղել։  «Բոլորը ցանկանում էին հանդիպել Մայքլին կամ լինել նրա հետ։ Եվ այդ ժամանակ սկսում էիր դուր գալ նրան»,- ասում է Սեյֆչակը։

Ռոբսոնը պնդում է, որ նախկինում չի հայտնել կատարվածի մասին, քանի որ երգիչն իրեն սպառնացել է մնացած կյանքը բանտում անցկացնելու հեռանկարով։

«Նա ինձ ասաց, որ եթե ինչ-որ մեկն իմանա այն մասին, թե ինչ ենք մենք արել, մենք մնացած ամբողջ կյանքը բանտում կանցկացնենք»,- ասում է նա։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 25-ին «Սանդենս» փառատոնի ընթացքում։ Երգչի հարզաները, իմանալով ֆիլմի՝ էկրաններ բարձրանալեւ մասին, դատապարտել են այդ նախագիծը՝ ֆիլմն անվանելով «Մայքլ Ջեքսոնի անվան միջոցով գումար աշխատելու վրդովվեցնող եւ խղճուկ փորձ»։ Փոփի արքային պաշտպանել է նաեւ Մակոլեյ Կալկինը, ով պատմել է երգչի հետ իր ընկերության մասին եւ տարակուսանք արտայատել, որ ինչ-որ մեկին իրենց հարաբերությունները կասկածելի են թվացել։

«Դու երբեւէ ստիպված եղե՞լ ես պարզաբանել ընկերական հարաբերությունները։ Ինձ համար դա նորմալ էր։ Մյուսները ինչ-որ արտասովոր բան են պատկերացնում, բայց դա սովորական ընկերություն էր»,- պատմել է դերասանը։

HBO-ի եթերում ֆիլմը կցուցադրվի մարտի 3-ին եւ 4-ին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել